Երկարատև նշանադրություն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արթուր Հյուզ[1] |
տարի | 1859 |
բարձրություն | 107 սանտիմետր |
լայնություն | 53,3 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Բիրմինգհեմի թանգարան և պատկերասրահ |
հավաքածու | Birmingham Museums Trust? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Long Engagement by Arthur Hughes Վիքիպահեստում |
«Երկարատև նշանադրություն» (անգլ.՝ The Long Engagement), Արթուր Հյուզի նկարը, վրձնել է 1854 և 1859 թվականներին։ Նկարի առաջին անվանումը եղել է «Օրլանդո»[3]։
Նկարում պատկերված է երիտասարդ փոխերեցը և նրա հարսնացուն, որոնք գտնվում են անտառում։ Երիտասարդը հոգնած է և ընկճված է, որ չի կարող հոգալ իր ընտանիքի ապագան, իսկ աղջիկը փորձում է քաջալերել նրան։ Ինչպես Հյուզի նկարների շատ ուրիշ կանացի կերպարներ, աղջիկը հանդիսանում է առաքինության մարմնավորում։ Ծառի կեղևի վրա հազիվ նշմարվում է փորագրված կանացի անուն՝ «Էմմի»։ Հնարավոր է՝ այդպես են անվանում հերոսուհուն, իսկ անտառը նրանց ժամադրության հիմնական վայրն է։ Սակայն կանացի անունը համարյա մաքրված է, ծածկված թավիշով, ինչը հանդիսանում է ժամանակի անողոք ընթացքի վկայությունը։
1902 թվականին «Երկարատև նշանադրություն» նկարը նվիրաբերվել է Բիրմինգեմյան թանգարանի նկարների պատկերասրահին, որտեղ էլ պահպանվում է մինչ օրս։