Երկար երջանկությունից հետո անգլ.՝ After Ever Happy | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Երկար երջանկությունից հետո |
Թվական | օգոստոսի 25, 2022[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քասթիլ Լենդոն |
Սցենարի հեղինակ | Շերոն Սոբոիլ |
Դերակատարներ | Ջոզեֆին Լենգֆորդ, Հիրո Ֆայնս Թիֆին, Չանս Պերդոմո, Լուիզ Լոմբարդ, Կիանա Մադեիրա, Կարտեր Ջենկինս, Արիելա Կեբբել, Սթիվեն Մոյեր, Միրա Սորվինո և Ռոբ Էսթես |
Երաժշտություն | Ջորջ Կալլիս |
Նկարահանման վայր | Բուլղարիա |
Տևողություն | 119 րոպե |
«Երկար երջանկությունից հետո» (անգլ.՝ After Ever Happy, նաև հայտնի է Հետո. 4-րդ գլուխ[2]), 2022 թվականի ռեժիսոր Քաստիլ Լենդոնի ամերիկյան մելոդրամա։ Հիմնված է 2015 թվականի Աննա Թոդդի համանուն վեպի վրա։ Սա «Հետո» ֆիլմի շարքից թվով չորրորդ է, որը կազմված է «Հետո», «Վեճից Հետո», «Անկումից հետո» ֆիլմերից։ Ֆիլմում նկարահանվել են Ջոզեֆին Լենգֆորդը (Տեսսա Յանգ) և Հիրո Ֆայնս Թիֆինը (Հարդին Սքոթ)[3]։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսի 10-ին Լոնդոնում, Ռուսաստանում՝ օգոստոսի 25-ին, իսկ ԱՄՆ-ի կինոթատրոններում այն ցուցադրվել է 2022 թվականի սեպտեմբերի 7-ին[4]։ Շրունակությունը՝ «Ընդմիշտ հետո»-ն, այս պահին գտնվում է նկարահանումների փուլում։ Այն կցուցադրվի 2023 թվականին[5]։
Անցյալի գիտակցումը ցնցում է Հարդինի անթափանց դեմքը մինչև հոգու խորքը, իսկ Տեսսան անձնական ողբերգություն է ապրում։ Բացի այն, որ զույգը հաղթահարում է իրենց դժվարությունները, նրանց հարաբերությունները գտնվում են ոչնչացման եզրին։ Բացահայտվում է յուրաքանչյուրի ընտանիքի մասին փաստեր՝ որոնք այնքան էլ չեն տարբերվում միմյանցից։ Տեսսան այլևս այնպիսին չէր, ինչպես առաջ՝ բարեհամբյուր, հասարակ և լավը, իսկ Հարդինը ոչ կոպիտ, և ոչ քմահաճ տղա է, ում Տեսսան սիրահարվել էր ի սկզբանե[6][7][8]։
2020 թվականի սեպտեմբերի սկզբին Ջոզեֆին Լենգֆորդը և Հիրո Ֆայնս Թիֆինը հայտարարել էին, որ արտադրության մեջ են գործարկվել դրանշիզայի երրորդ և չորրորդ մասերը[9][10]։
Հոկտեմբերին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ երրորդ և չորրորդ ֆիլմերի հիմնական դերասանական կազմին կմիանան Սթիվեն Մոյերը և «Օսկար» մրցանակի դափնեկիր Սորվինոն։ Հայտնի է դարձել, որ ֆրանշիզայում դերեր են ստացել Չանս Պերդոմոն և Արիել Քեբելը, ինչպես նաև Ֆրենսիս Թըրները և Կիանա Մադեյրան։ Երրորդ և չորրորդ ֆիլմերի ռեժիսորը Կաստիլո Լանդոնն է։ Նկարների սցենարիստը Շերոն Սոբոյլն է՝ «Վեճից հետո»[11][12]։
2022 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ սկսվել է առեղծվածային «Երկար և երջանիկից հետո» ֆիլմի նկարահանումները։ Թեև քիչ բան է բացահայտվել, սակայն նշվել է, որ հիմնական լուսանկարները վերջերս ավարտվել են, և որ պաշտոնական անվանումը կլինի «Ընդմիշտ հետո»։ Լենգֆորդը և Ֆայնս Թիֆինը կվերադառնան իրենց նախկին դերերին՝ Տեսսա Յանգի և Հարդին Սքոթի համապատասխանաբար դերերին[13]։ Ենթադրվում է, որ դա կլինի շարքի հինգերորդ ֆիլմը[14][15]։
|