Երկերեսանի սիրեկանը ֆր.՝ L'Amant double | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | էրոտիկ թրիլեր, թրիլեր, դրամա, էրոտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում |
Թվական | մայիս 2017, սեպտեմբերի 8, 2017, հունվարի 18, 2018, հունիսի 1, 2018 և հոկտեմբերի 26, 2017[1] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ֆրանսուա Օզոն |
Սցենարի հեղինակ | Ֆրանսուա Օզոն |
Դերակատարներ | Մարինա Վակտ, Ժերեմի Ռենիե, Ժաքլին Բիսեթ, Միրիամ Բուայե[2], Դոմինիկ Ռեյմոն[2] և Ժան Պոլ Մյուել[2] |
Օպերատոր | Մանուել Դակոսե |
Երաժշտություն | Ֆիլիպ Ռոմբի |
Մոնտաժ | Լաուրա Գարդետտե |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Կինոընկերություն | Mandarin et Compagnie - Mandarin Télévision |
Տևողություն | 107 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Երկերեսանի սիրեկանը» (ֆր.՝ L'Amant double), 2017 թվականին նկարահանված ֆրանս-բելգիական էրոտիկ թրիլեր, որի ռեժիսորը Ֆրանսուա Օզոնն է։ Ֆիլմն ընտրվել է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցելու համար, սակայն չի արժանացել «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին[3][4]։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորել է նախկին թոփ մոդել Մարինա Վակտը։
Կինոնկարի սյուժեն Քերոլ Ջոյս Օութսի «Երկվորյակների կյանքը» (1987) վեպի ազատ ադապտացիան է[5]։
20-ամյա նախկին ֆոտոմոդելը՝ Քլոյան (Մարինա Վակտ), երկար ժամանակ տառապում է որովայնի ցավերից։ Գինեկոլոգի մոտ ընդունելության ժամանակ նա խորհուրդ է ստանում դիմել հոգեբույժին, քանի որ, ըստ բժշկի, այդ ցավերը ավելի շուտ հոգեսոմատիկ ծագում ունեն։ Քլոյան դիմում է հոգեվերլուծաբան Փոլին (Ժերեմի Ռենիե), գնում է սեանսների և սիրահարվում է նրան։ Փոլը նույնպես սիրահարվում է իր հիվանդին։ Նրանք վարձակալում են բնակարան և սկսում ապրել միասին, իսկ որոշ ժամանակ անց Փոլն առաջարկություն է անում Քլոյային։
Մի անգամ Քլոյան պատահաբար հանդիպում է Փոլի նմանակին, որը նույնպես հոգեթերապևտ էր։ Նա կեղծ անունով գրվում է նրա հետ և պարզում, որ նա Փոլի երկվորյակ եղբայրն է՝ Լուի անունով։ Ինքը՝ Փոլը, վստահեցնում է, որ ինքը ոչ մի եղբայր չունի և չի ունեցել։ Այնուամենայնիվ, Քլոյան սկսում է գնալ Լուիի հոգեթերապիայի սեանսներին և շուտով նա նույնպես դառնում է իր սիրեկանը։ Եթե Փոլը բարի էր և սիրալիր, ապա Լուին դաժան էր և ագրեսիվ։ Քլոյան իմանում է, որ հղի է, բայց չգիտի, թե եղբայրներից որ մեկն է երեխայի հայրը։
Մի անգամ Քլոյան իմանում է, որ Փոլն ավելի վաղ ունեցել է ընկերուհի՝ Սանդրա անունով։ Նա հետաքննություն է անցկացնում և գալիս է Սանդրայի տուն, որը չի կարողանում քայլել և խոսել։ Նրա մայրը (Ժաքլին Բիսեթ) Քլոյային պատմում է, որ Լուին, ներկայանալով որպես Փոլ, հարբեցրել և բռնաբարել է Սանդային։ Սանդրան, իմանալով, որ հղի է Լուիից, փորձել է ինքնասպան լինել և հաշմանդամ դարձել, իսկ Փոլը փորձել է ընդմիշտ մոռանալ իր և իր եղբոր մասին։ Քլոյան որոշում է հեռանալ Լուիից, սակայն նա շարունակում է համառորեն հետապնդել և սպառնալ նրան։ Ի վերջո, Քլոյան սպանում է Լուիին՝ նրան ատրճանակով կրակելով։ Այդ պահին նրա որովայնը հանկարծակի ուռչում է, նրա մեջ սկսվում է շարժումն ու, կտրելով մաշկը, նրանից դուրս է ցցվում փոքրիկ ձեռք։ Քլոյան կորցնում է գիտակցությունը և նրան տեղափոխում են հիվանդանոց։
Փոլը և Քլոյայի մայրը գալիս են հիվանդանոց, ընդ որում Քլոյայի մայրը նույն կինն է, ինչ Սանդրայի՝ Փոլի նախկին ընկերուհու մայրը։ Հիվանդանոցում նրանք իմանում են, որ Քլոյան չի եղել հղի։ Նրա որովայնում գտնվել է մի կիլոգրամանոց կիստա՝ երկվորյակ-պարազիտ, որը հեռացրել են վիրահատության ժամանակ։ Հենց այդ կիստան էր Քլոյայի հալյուցինացիաների պատճառը, որ Փոլն իբր ուներ դաժան եղբայր՝ Լուի անունով և հաշմանդամ ընկերուհի՝ լքյալ Սանդրան։ Քլոյան տառապում է նրանով, որ ինքը, լինելով մոր արգանդում, սպանել և կերել է իր երկվորյակ քրոջը, որին նա տալիս է Սանդրա անունը։ Նրան մխիթարում են՝ ասելով, որ այդ ամենում ինքը մեղավոր չէ։ Քլոյան հաշտվում է իր մոր հետ, որին տարիներ շարունակ ատում էր։ Փոլը և Քլոյան հիվանդանոցից տուն են վերադառնում և սկսում են սիրով զբաղվել։ Այդ պահին Քլոյան տեսնում է իր երկվորյակ Սանդրային, որը պատուհանից նայում է նրանց, իսկ հետո կոտրում ապակին և մտնում սենյակ։
Դերակատար | Դեր |
---|---|
Մարինա Վակտ | Քլոյա |
Ժերեմի Ռանիե | Փոլ, Լուի |
Ժաքլին Բիսեթ | Սանդրայի և Քլոյայի մայրը |
Միրիամ Բուայե | հարևանուհի Ռոզա |
Դոմինիկ Ռեյմոն | գինեկոլոգ |
Մրցանակների և անվանակարգերի ցանկ[6] | |||||
---|---|---|---|---|---|
Կինոմրցանակ | Մրցանակաբաշխության ամսաթիվ | Անվանակարգ | Առաջադրված(ներ) | Արդյունք | Աղբյուր |
Կաննի միջազգային կինոփառատոն | 17-28.05.2017 | Ոսկյա արմավենու ճյուղ | «Երկերեսանի սիրեկանը» | Առաջադրված | [3] |
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link)
|