Երկնային և երկրային սեր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան |
տարի | 1514 հոկտեմբեր |
բարձրություն | 118 |
լայնություն | 279 |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ |
ժանր | այլաբանություն |
նյութ | կտավ |
գտնվում է | Բորգեզե պատկերասրահ |
հավաքածու | Բորգեզե պատկերասրահ |
հիմնական թեմա | սեր |
մասն է | Բորգեզե ժողովածու |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/tiziano/08/05sacre.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Sacred and Profane Love by Titian Վիքիպահեստում |
«Երկնային և երկրային սեր» (իտալ.՝ Amor sacro e Amor profano), նկարիչ Տիցիանի նկարը։
Նկարը հանձնարարված է եղել Նիկոլո Աուրելիոյի՝ տասը Վենետիկյան հանրապետությունների խորհրդի քարտուղարի կողմից։ Պատվիրատուի անձը հաստատող անուղղակի փաստ է համարվում սարկոֆագի դիմացի պատին Նիկոլո Աուրելիոյի գերբի առկայությունը։ Աուրելիոն ամուսնանում է երիտասարդ և այրի Լաուրե Բագարոտտոյի հետ։ Հարսանիքը նշվեց 1514 թվականի մայիսի 17.ին Վենետիկում, իսկ նկարը,, ամենայն հավանականությամբ իր հարսանեկան նվերն էր հարսնացուին[1]։ Նկարի ներկայիս անվանումը նկարչի կողմից տրված չի եղել, իսկ սկսվել է օգտագործվել իր ստեղծումից առնվազն երկու դար հետո[1]։ Բորգեզեի պատկերասրահում այն ունեցել է տարբեր անվանումներ՝ «Սիրո երեք տեսակ» (1650), «Աստվածային և աշխարհիկ կանայք» (1700), «Երկնային և երկրային սեր» (1792 և 1833)։ Աշխատանքը գնվել է 1608 թվականին, բարերար Շիպիոնե Բորգեզեի կողմից, որից հետո այն Բորգեզեի հավաքածուների մի շարք ցուցանմուշների հետ սկսեց ցուցադրվել Հռոմի Բորգեզեի պատկերասրահում։ 1899 թվականին մեծահարուստ Ռոտշիլդը առաջարկեց գնել կտավը 4 միլիոն լիրայով, բայց այն մերժվեց։
Նկարի բովանդակությունը մինչև հիմա քննադատների շրջանում վիճաբանություններ է առաջացնում։ Ըստ XIX դարի վիեննական արվեստի պատմաբան Ֆրանցա Վիկգոֆի, նկարը պատկերում է Վեներայի և Մեդայի հանդիպումը, որոնց աստվածուհին փորձում է համոզել, որպեսզի օգնեն Յասոնին[2]։ Ըստ մեկ այլ վարկածի, բովանդակությունը վերցված է, այդ ժամանակ հայտնի Ֆրանչեսկո Կոլոննի գրքից։ Մայրամուտով բնապատկերի ֆոնի վրա, աղբյուրի մոտ նստած է շքեղ հագնված վենետիկուհին՝ ձախ ձեռքով բռնած մանդոլինը և մերկ Վեներան՝ ամանով կրակը ձեռքին։ Ըստ Դուֆֆիի, հագնված կինը խորհրդանշում է սերը ամուսնության մեջ։ Իր հագուստի գույնը՝ սպիտակը, գոտին, ձեռքի ձեռնոցները, մրտենի ծաղկեպսակը՝ զարդարած իր գլուխը, արձակած մազերը և վարդերը ցույց է տալիս ամուսնությունը։ Իսկ հետին պլանում պատկերված է նապաստակների զույգ՝ խորհրդանիշ բազմազավակության։ Սա Լաուրա Բագարոտտոյի դիմանկարը չէ, այլ երջանիկ ամուսնության այլաբանություն է[1]։ Մարմարե սարկոֆագ, որը վերածվեց առեղծվածային նյութի աղբյուրի։ Մարմարը, մահվան խորհրդանիշ է, բավական տարօրինակ է այն գտնել նկարում, որտեղ պատկերված է բազմազան երազանքներ և ցանկություններ ունեցող երջանիկ ընտանիք։ Սարկոֆագում բռնության տեսարանը, ըստ երևույթին խորհրդանշում է Լաուրայի հոր անարդար մահապատիժը, որը տեղի է ունեցել 1509 թվականին։ Մաքուր ջրի աղբյուր խորհրդանշում է նոր կյանքի ծնունդը[3]։ Մերկ կինը խորհրդանշում է սեր, որը վերածվում է հավերժական, երկնային սիրու, որն էլ ցույց է տալիս իր ձեռքում բարձրացրած այրվող լամպը[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնային և երկրային սեր» հոդվածին։ |
|