Զազա Ռուսաձե ზაზა რუსაძე | |
---|---|
Ծնվել է | 1977 մայիսի 24 |
Ծննդավայր | Վրաստան Թբիլիսի |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID 2127179 |
Զազա Ռուսաձե (վրաց.՝ ზაზა რუსაძე, մայիսի 24, 1977[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի ռեժիսոր, պրոդյուսեր։
Զազա Ռուսաձեն ծնվել է 1977 թվականին, Թբիլիսիում։ 1989-1994 թվականներին Ռուսաձեն աշխատել է Վրաստանի ազգային հեռուստաալիքում որպես հաղորդավար։ 1996 թվականին սովորել է Գերմանիայի Ռոտսդամ քաղաքի ֆիլմերի և հեռուստատեսության քոլեջում։ Ուսմանը զուգահեռ աշխատել է Deutsche Welle լուրերի բաժնում որպես մի շարք կինոփառատոների թարգմանիչ՝ (տիրապետում է վրացերենի, գերմաներենի, ռուսերենի և անգլերենի)[3]։ 2003 թվականին ավարտել է Hochschule für Film und Fernsehen-ը և ներկայացել է «Բանդիտները» վավերագրական ֆիլմով[4]։ 2007 թվականին Թբիլիսիում հիմնել է «Զազարֆիլ» կինոընկերությունը[5]։ Եղել է ռեժիսորներ Օթար Իոսելիանիի, Դիթո Ցինցաձեի, Ինեկե Սմիթսի ասիստենտը։ «Վերմակիս ծալքը» նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է[6][7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զազա Ռուսաձե» հոդվածին։ |
|