Գյուղ | ||
---|---|---|
Զարդարիչ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Զարդառիճ, Զարդերեճ, Զարդրիչ, Զարթրիչ, Զարտարիչ, Զերդերիչ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23000 | |
|
Զարդարիչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 26 կմ արևելք, Արածանիի ձախ ափից 5 կմ հեռու։
Տարածքը հարթավայրային էր։
Գյուղըն իր տարածքով համապատասխանում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի հին Զարդառիճ գյուղին։ Ուներ զուտ հայ բնակիչ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1872-1873 թվականներին ուներ 29 տուն, իսկ XX դարի սկզբին՝ 60 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքն անանսապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։
Զարդարիչն ուներ Ս. Խաչ անունով եկեղեցի։ Գյուղի մոտ գտնվող Մաստան լեռան վրա գտնվում էր Աբդլմսեհի կամ Զարդարիչ վանքը։
Ս. Խաչ եկեղեցուն կից XIX դարի կեսերից գործում էր փոքրիկ վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 665)։ |