Զբոսաշրջությունը Վրաստանում` Կովկասի հնագույն երկրներից մեկում, ակտիվորեն խրախուսվում է կառավարության կողմից։ Ոլորտի ղեկավարումն իրականացնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը[1]։ Վրացական զբոսաշրջության պաշտոնական կայքը, որը ներկայացնում է երկրի տուրիստական արտադրանքը՝ Georgia and Travel կայքն է[2]։
Էկո-զբոսաշրջությունը Վրաստանի զբոսաշրջության ամենաեկամտաբեր ուղղություններից մեկն է, և միևնույն ժամանակ երկիրն այդ առումով ունի զգալի ներուժ։ Վրաստանում այս ոլորտն ունի մեծ հնարավորություններ՝ հաշվի առնելով երկրի զբաղեցրած 12–րդ տեղն ըստ կենսաբազմազանության։ Վրաստանի հողատարածքի համարյա կես միլիոն հեկտարը պաշտպանված տարածքներ են, դա մոտավորապես երկրի տարածքի 7 %-ն է։ Բոլոր արգելոցների 75%-ը անտառապատ են։ Վրաստանում կան 14 ազգային արգելոցներ, 9 ազգային պարկեր, 14 բնական հուշարձաններ և 2 բնական լանդշաֆտներ [3]:
Վրաստանն առաջարկում է զբոսաշրջության հետևյալ տեսակները՝
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015 թվականին.
Հանրապետությունում կան մոտ 300 լեռնային, մերձծովյա կլիմայական, հանքաջրաբուժական և ցեխային հանգստավայրեր։ Ձմեռային հանգստավայրերն ակտիվ են դեկտեմբերի վերջերից մինչև ապրիլի վերջը, իսկ ամառայինները՝ մայիսի վերջից մինչև հոկտեմբերի կեսերը։
Կովկասյան լեռների վրացական հատվածում հինգ գագաթներ բարձրությամբ գերազանցում են Մոնբլանը։ Սվանեթի լեռնային շրջանի գագաթներից Ուշբա լեռը (4710 մ) համարվում է Կովկասի ամենադժվարանցելի լեռներից մեկը։ Խևսուրեթին, Խևին, Պշավին, Տուշեթին, Ռաչան և Սվանեթին համարվում են քիչ անցանելի և այդ պատճառով էլ գրավիչ են արկածային զբոսաշրջության սիրահարների համար։
«New York Times» հրատարակչությունը Վրաստանը ներառել է այն 52 երկրների ցանկում, որոնք պարտադիր պետք է այցելել [2]:
{{cite web}}
: Text "Georgia Travel" ignored (օգնություն)