Զդենկո Հանս Սկրաուպ չեխ․՝ Zdenko Hans Skraup | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1850[1][2][3] կամ մարտի 10, 1850[4] Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[5][2][3] |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1910[1][2][3] (60 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | քիմիկոս, պրոֆեսոր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան և Գրացի համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Անդամակցություն | Ավստրիայի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա |
Ալմա մատեր | Չեխիայի տեխնիկական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | չեխերեն |
Եղել է գիտական ղեկավար | Friedrich Adolf Paneth? |
Պարգևներ | |
Հայր | Jan Nepomuk Škroup? |
Zdenko Hans Skraup Վիքիպահեստում |
Զդենկո Հանս Սկրաուպ (չեխ․՝ Zdenko Hans Skraup, մարտի 3, 1850[1][2][3] կամ մարտի 10, 1850[4], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[5][2][3] - սեպտեմբերի 10, 1910[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]), չեխ և ավստրիացի քիմիկոս։
Զդենկո Հանս Սկրաուպը ծնվել է 1850 թվականի մարտին Պրահա քաղաքում[6][7]։ Բարձրագույն կրթություն ստացել է Չեխիայի տեխնիկական համալսարանում։
1886 թվականից մինչև 1906 թվականն աշխատել է Գրոզի համալսարանի քիմիայի ամբիոնում, որից հետո դարձել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր[7]։
Նա բազմաթիվ հետազոտություններ է կատարել մարդկության համար թանկարժեք քինին ալկալոիդի արհեստական ստացման համար, որի, ինչպես նաև դրան մոտ այլ ալկալոիդների՝ ցինկոնինի, ցինկոնիդինի, քինինինի քիմիական կառուցվածքները Սկրաուպին հաջողվել է ստույգ սահմանել[8][9][10]։
Սկրաուպի աշխատանքը պիրիդինկարբոնատային թթուների մետամերմինի և քինոլինի սինթեզի բնագավառում նպաստել է հետերոցիկլիկ միացությունների հատկությունները լուսաբանելուն[8][11]։ Նա նաև ուսումնասիրել է ածխաջրեր և սպիտակուցներ, իսկ 1901 թվականին հայտնաբերել է ցելլոբիոզը[7]։
1886 թվականին Ավստրիայի գիտությունների ակադեմիայի կողմից արժանացել է Լիբենի մրցանակի։
Զդենկո Հանս Սկրաուպը մահացել է 1910 թվականի սեպտեմբերի 10-ին Վիեննա քաղաքում[7]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զդենկո Հանս Սկրաուպ» հոդվածին։ |
|