Ծնվել է Կոլորադոյի Դենվեր քաղաքում[2]։ Միջին դպրոցական տարիներին նա տեղափոխվել է Տեխասի Ֆրեդերիկսբուրգ քաղաք, որտեղ մասնակցություն է ունեցել տեղի համայնքային թատրոնի ներկայացումներում[3]։ 2015 թվականին ավարտել Իլոնի համալսարանը[3]։ Ապրում է Նյու Յորքում[4][5]։
Պարբերաբար հայտնվող դերակատարում է ունեցել «Ժառանգություն» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում[5]։ 2022 թվականին նա նկարահանվել է Ջորջ Ուիքհեմի «Հրե կղզի» ռոմանտիկ կատակերգական ֆիլմում, որը ոգեշնչված է Ջեյն Օսթինի«Հպարտություն և նախապաշարմունք» վեպից, ֆիլմում մարմնավորել է «կղզի այցելած գրավիչ, սեքսուալ և դրական տղայի»[6]։ 2023 թվականի հունիսին հայտնվել է Նեթֆլիքսի «Գլամուրային» կատակերգական դրամայում[1]։ Նա նկարագրում է իր կերպարին՝ Չադին որպես «80-ականների և 90-ականների շիկահեր հարուստ հիմարի դասական օրինակ»[7]։
Զեյնը գեյ է[8]։ Այդ մասին նա հայտարարել է 2023 թվականին Նյու Յորքում կայացած «Հպարտության ամիս» շքերթի ժամանակ, նաև ասել է, որ հարաբերությունների մեջ է իր խաղընկեր Ֆրոյ Գուտիերեսի հետ[9]։