Զերդիկե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 18-19 կմ հեռու։
1877-1878 թվականներին ուներ 34 տուն՝ 293 հայ և թուրք բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Զբաղվում էին նաև արհեստներով[2]։