Զեքի Դեմիրքուբուզ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Ըսպարտա, Թուրքիա[2] |
Կրթություն | Հաղորդակցության ֆակուլտետ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող և օպերատոր-բեմադրիչ |
IMDb | ID ID 0218547 |
zekidemirkubuz.com |
Զեքի Դեմիրքուբուզ (թուրքերեն՝ Zeki Demirkubuz, հոկտեմբերի 1, 1964[1], Ըսպարտա, Թուրքիա[2]), թուրք ժամանակակից կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կինոխմբագիր։
Զեքի Դեմիրքուբուզը ծնվել է Թուրքիայի Ըսպարտա քաղաքում։ Ավագ դպրոցում ուսումը կիսատ է թողել և սկսել աշխատել տեքստիլ արտադրամասում, այնուհետև որոշ ժամանակ եղել է փողոցի վաճառող։ 1980 թվականին պետական հեղաշրջումից հետո, 17 տարեկան հասակում երեք տարի ազատազրկվել է առանց դատավարության՝ ենթադրյալ կոմունիստական գործունեության համար[3]։ Հետագայում սովորել է Ստամբուլի համալսարանի հեռահաղորդակցության բաժնում, որն ավարտելուց հետո զբաղվել է կինոգործունեությամբ։ Որոշ ժամանակ աշխատել է որպես ռեժիսորի օգնական, այնուհետև հիմնադրել է «Mavi Film» կոչվող իր կինոընկերությունը։
Կինոկարիերան սկսել է 1986 թվականին՝ որպես Զաքի Օքթենի օգնական։ Իր առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «C բլոկ» ֆիլմը, նկարահանել է 1994 թվականին։ Ծրագիրը կարողացել է իրականացնել ցածր բյուջեով՝ որպես ասիստենտ աշխատած փորձի շնորհիվ[3]։
Դեմիրքուբուզի «Անմեղություն» ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում, «Երրորդ էջը» ֆիլմը՝ Լոկառնոյի և Ռոտերդամի միջազգային կինոփառատոներում։
Իր իր կինեմատոգրաֆիական մտածելակերպով Դեմիրքուբուզը մոտ է Դոստոևսկուն։ Նրա սցենարները ստեղծվում են մարդկային վիճակի էթիկական երկընտրանքով։ Նա սովորաբար օգտագործում է հիմնական հասկացություններ, ինչպիսիք են սերը, կիրքը, անձնազոհությունը, կյանքի և մահվան անհեթեթությունը[3]։
Զեքի Դեմիրքուբուզի «Ճակատագիր» ֆիլմը 2006 թվականին Անտալիայի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակի[3]։
Տարեթիվ | Վերնագիր | Բնօրինակ վերնագիր |
---|---|---|
1994 | C բլոկ | C Blok |
1997 | Անմեղություն | Masumiyet |
1999 | Երրորդ էջը | Üçüncü Sayfa |
2001 | Բախտ | Yazgı |
2001 | Խոստովանություն | İtiraf |
2003 | Սպասասրահը | Bekleme Odası |
2006 | Ճակատագիր | Kader |
2009 | Նախանձ | Kıskanmak |
2012 | Ներսում | Yeraltı |
2015 | Սրտխառնոց | Bulantı |
2016 | Անթեղ | Kor |
|