Զվարթնոց-ԱԱԼ
|
Ամբողջական անուն
|
Футбольный клуб «Звартноц Армянские Авиалинии» Ереван
|
Հիմնադրում
|
1997
|
Երկիր
|
Հայաստան
|
Քաղաք
|
Երևան
|
Մարզադաշտ
|
«Զվարթնոց», Երևան
|
Տարողունակություն
|
2000
|
Նախագահ
|
Արթուր Կարապետյան
|
Մարզիչ
|
Սամվել Ղասաբողլյան
|
Կայք
|
|
Լիգա
|
—
|
2002
|
7-րդ տեղ Պրեմիեր լիգայում
|
|
«Զվարթնոց-ԱԱԼ» ֆուտբոլային ակումբ, հայկական նախկին ֆուտբոլային ակումբ Երևան քաղաքից։ Հիմնադրվել է 1997 թվականին[1] և կոչվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի անունով, որը եղել է ակումբի պաշտոնական հովանավորը։
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ արդեն եղել էր «Զվարթնոց» անունով ակումբ Էջմիածին քաղաքից։ Երևանի «Զվարթնոցը» հիմնադրվել է 1997 թվականին՝ առաջնությունից առաջ։ Առաջին մրցաշրջանում ակումբն զբաղեցրել է իններորդ տեղը տասը թիմերի շարքում, ընդ որում՝ վերջին տեղը գրաված «Արմավիր» ակումբը հեռացվել էր 7-րդ փուլից հետո։ Սակայն հաջորդ մրցաշրջանում իրավիճակը փոխվել է, և թիմն զբաղեցրել է առաջին հորիոզնականը մրցաշարային աղյուսակում՝ երկրորդ տեղն զբաղեցրած թիմից առաջ անցենլով 12 միավորով և չկրելով ոչ մի պարտություն։ Այդպիսով 1999 թվականին ակումբն անցել է Հայաստանի Պրեմիեր լիգա։
1999 թվականի մրցաշրջանն ակումբն սկսել է նախկին անունով, ինչից հետո նրա անվանն ավելացվել է ԱԱԼ հապավումը (Армянские авиалинии, Հայկական ավիաուղիներ), որը եղել է նրա հիմնական հովանավորը հիմնադրումից ի վեր։ Այդ տարին «Զվարթնոց-ԱԱԼ» ակումբն ավարտել է չորրորդ հորիզոնականում։ 2000 թվականին ակումբի գլխավոր մարզիչ է դարձել Սամվել Ղասաբողլյանը։ Նրա գլխավորությամբ թիմն զբաղեցրել է 5-րդ տեղն առաջնությունում, ինչպես նաև հասել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ զիջել է Աշտարակի «Միկա» ակումբին։ Առաջնությունում ակումբն իր լավագույն արդյունքին հասել է 2001 թվականին, երբ զբաղեցրել է երկրրոդ հորիզոնակնաը՝ նվաճելով ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք։
2002 թվականին ակումբը երկրորդ անգամ հասել է երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով պարտվել է Երևանի «Փյունիկին», ինչպես նաև զբաղեցրել է յոթերորդ տեղը առաջնությունում։ 2003 թվականին ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է առաջնությունը և գավաթի խաղարկությանը մասնակցելուց, իսկ ավելւ ուշ լուծարվել է։
Մրցաշրջան
|
Լիգա
|
Տեղ
|
Խ
|
Հ
|
Ո
|
Պ
|
Խ
|
+/-
|
Մ
|
Ռմբարկուներ
|
Գավաթ
|
Նշումներ
|
1997 |
Առաջին լիգա |
9 |
16 |
3 |
2 |
11 |
12-43 |
-31 |
11 |
? |
- |
-
|
1998 |
01 1 |
24 |
21 |
3 |
0 |
92-18 |
74 |
66 |
? |
1/8 |
-
|
1999 |
Պրեմիեր լիգա |
4 |
32 |
16 |
6 |
10 |
50-38 |
12 |
54 |
Արթուր Քոչարյան (11) |
1/4 |
-
|
2000 |
Պրեմիեր լիգա |
5 |
28 |
11 |
8 |
9 |
44-41 |
3 |
41 |
Մհեր Ավանեսյան (15) |
02 Ե |
ՀՖՖ գործողությունների հետ համաձայն չլինելու պատճառով ակումբը բոյկոտել է վերջին երկու փուլերի խաղերը։ Այդ պատճառով թիմը հեռացվել է առաջնությունից և նրա տեղն աղյուսակում պայմանական է։
|
2001 |
Պրեմիեր լիգա |
02 2 |
22 |
16 |
0 |
6 |
52-21 |
31 |
48 |
Սարգիս նազարյան (11) |
1/4 |
-
|
2002 |
Պրեմիեր լիգա |
7 |
22 |
10 |
2 |
10 |
57-29 |
28 |
32 |
Սարգիս Նազարյան (10) |
02 Ե |
-
|
2003—մ.հ. |
չի մասնակցել |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
Ակումբը հրաժարվել է 2003 թվականի առաջնությանը մասնակցելուց ֆինանսական պատճառներով։
|
- Տնային խաղերը նշված են թավատառով։
Մրցաշար
|
Խաղեր
|
Հաղթ․
|
Ոչ-ոքի
|
Պարտ․
|
Խփած գոլեր
|
Բաց թողած գոլեր
|
ՈՒԵՖԱ գավաթ |
2 |
1 |
0 |
1 |
3 |
6
|
Ընդհանուր |
2 |
1 |
0 |
1 |
3 |
6
|
Հայաստանի առաջնության արծաթե մրցանակակիր (1) – 2001
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2) – 2000, 2002
Ռաֆայել Գալստյան (? — 1999 թվականի ապրիլ)
Պողոս Գալստյան (1999 թվականի ապրիլ — ?)
Սամվել Ղասաբողլյան (2000 — 2003)