Զրահագնացքի հուշարձան

Զրահագնացքի հուշարձան
Տեսակազգային հուշարձան
Երկիր Կուբա
ՏեղագրությունՍանտա Կլարա
ՎայրՍանտա Կլարա
Քարտեզ
Քարտեզ

Զրահագնացքի հուշարձան (իսպ.՝ Tren Blindado), կուբայական հեղափոխությանը նվիրված ազգային հուշարձան, հիշատակային զբոսայգի և թանգարան։ Գտնվում է Կուբայի Սանտա Կլարա քաղաքում։ Այն ստեղծվել է ի հիշատակ 1958 թվականի դեկտեմբերի 29-ին Սանտա Կլարայի ճակատամարտի ժամանակ տեղի ունեցած իրադարձութւոնների։ Հեղինակն է կուբացի քանդակագործ Խոսե Դելառան[1][2][3]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գտնվում է Լիբերասյոն պողոտայում (իսպ.՝ Avenida Liberación)՝ երկաթուղային գծանցի մոտ։ Հուշարձանի մոտակայքում կան այլ քանդակներ, ինչպես նաև Չե Գևարային նվիրված կոթողը և բուլդոզերի հուշարձանը, որը Չե Գևարան և նրա զինվորներն օգտագործել են գնացքը ռելսերից հանելու համար[4]։

Հուշարձանին առնչվող իրադարձությունները պատկերված են առնվազն երկու խոշոր ստուդիական ֆիլմերում.

  • «Կուբա»՝ 1979 թվականի ամերիկյան ֆիլմ[5]։
  • «Չե» (մաս 1. Արգենտինա)՝ 2008 թվականի ֆիլմ, որը ստեղծել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի մասնագետները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «15 Top-Rated Attractions & Places to Visit in Cuba | PlanetWare» (անգլերեն). www.planetware.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  2. DK DK Eyewitness Travel Guide Cuba. — Penguin, 2015-10-06. — 330 с. — ISBN 9781465449443
  3. Jean-Denis G. G. Lepage Military Trains and Railways: An Illustrated History. — McFarland, 2017-08-17. — 214 с. — ISBN 9781476667607
  4. «Санта-Клара: на встречу с Че». travelask.ru (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  5. (գերմ.) Infos at eisenbahn-im-film.de
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զրահագնացքի հուշարձան» հոդվածին։