Զրո ժամ անգլ.՝ Towards Zero և պորտ.՝ Contagem até zero[1] | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Երկիր | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Dodd, Mead & Co |
Հրատարակվել է | հունիս 1944 |
Նախորդ | Շարժվող մատը |
Հաջորդ | Absent in the Spring? և Մահը վերջում է գալիս |
«Զրո ժամ» (անգլ.՝ Towards Zero, բառացի թարգմանությունը՝ «Զրոյի ուղղությամբ»), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1944 թվականի հունիսին ԱՄՆ-ում, ինչպես նաև Collins Crime Club հրատարակչության կողմից նույն թվականի հուլիսին Մեծ Բրիտանիայում։ Այն Ագաթա Քրիստիի վերջին վեպն է Սուպերինտենդանտ Բաթլի մասին ստեղծագործությունների շարքից։
Տարեց և հումորի զգացումից զուրկ Լեդի Տրեսիլիան իր Գալզ Փոյնթ կալվածք է հրավիրում հյուրերի՝ անցկացնելու ամառը։ Հրավիրյալների թվում են հայտնի թենիսիստ Նևիլ Ստրենջն իր երկրորդ կնոջ հետ։ Այդ նույն ժամանակ կալվածքում հյուրընկալվել է նաև Նևիլի առաջին կինը։ Նման հարևանության պատճառով շատ անհարմար իրավիճակներ են առաջանում, բայց իրական խնդիրներն սկսվում են այն ժամանակ, երբ Լեդի Տրեսիլիային սպանում են քնած ժամանակ։ Սուպերինտենդանտ Բաթլը, որն այցելում է իր զարմիկին՝ տեսուչ Լիչին, սկսում է հետաքննություն։