Էբիգեյլ Ուոշբերն

Էբիգեյլ Ուոշբերն
Բնօրինակ անունանգլ.՝ Abigail Washburn
Ծնվել էնոյեմբերի 10, 1977(1977-11-10) (47 տարեկան)
Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1][2][3]
Երկիր ԱՄՆ
ԺանրերԱմերիկանա և old-time music?
Մասնագիտություներգչուհի և բանջոյիստ
ԳործիքներԲանջո և վոկալ
ԼեյբլRounder Records
ԿրթությունԿոլորադո քոլեջ
ԱնդամակցությունSparrow Quartet? և Uncle Earl?
ԱմուսինBéla Fleck?
Կայքabigailwashburn.com
 Abigail Washburn Վիքիպահեստում

Էբիգեյլ Ուոշբերն (անգլ.՝ Abigail Washburn, նոյեմբերի 10, 1977(1977-11-10), Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1][2][3]), ամերիկացի երգչուհի, բանջո նվագող։ Հանդես է գալիս և՛ որպես մենակատար, և՛ Uncle Earl ու Sparrow Quartet խմբերի հետ, փորձարարական The Wu Force խմբի հետ[4], «Béla Fleck» դուետով հանդես է գալիս ամուսնու հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոշբերնը ծնվել է Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքում[5]։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Վաշինգտոնի արվարձաններում։ Ավագ դպրոցն ավարտել է Մինեսոտայում, այնուհետև սովորել է Կոլորադոյի արվեստի քոլեջում։ Միդլբերի քոլեջի արագացված դասընթացների ժամանակ ուսանել է չինարեն[6]։ Այնուհետև որոշ ժամանակ ապրել է Չինաստանում՝ նպատակ ունենալով դառնալ իրավաբան (առաջին անգամ այս երկիր այցելել է 1996 թվականին)։ Երեք տարի Վերմոնտում ապրելուց հետո, նախքան Չինաստանում հաստատվելը, ճամփորդել է հարավ, Բառե կենտրոնում ուսումնասիրել բուդդիզմ, հինգ օր զբաղվել մեդիտացիայով։ Այս կենտրոնից հեռացել է երաժշտական կարիերա սկսելու նախաձեռնությամբ և ձայնագրման գործարքի առաջարկ է ստացել Նեշվիլում[7][8]։

Թենեսիի նահանգում Էբիգեյլը հանդիպել է Uncle Earl-ի հիմնադիր անդամներից մեկին՝ KC Groves (Կատերին Գրովսին) և շուրջ 5 տարի շրջագայել է խմբի հետ։ «all G'earl» խումբը Rounder Records ձայնագրման լեյբլով թողարկել է երկու ձայնասկավառակ՝ She Waits for the Night (2005) և Waterloo, TN (2007), ռեժիսոր՝ Ջոն Պոլ Ջոնս Լեդ Զեփելին խմբից։

Song of the Traveling Daughter

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբիգեյլը "Rockabye Dixie" երգի կատարմամբ մասնակցել է MerleFest-ի (բլուգրաս երաժշտական փառատոն Հյուսիսային Կարոլինայում) երգի մրցույթին՝ արժանանալով 2-րդ մրցանակի և Nettwerk ձայնագրման լեյբլի ուշադրությանը։

Նրա առաջին սոլո ալբոմը՝ Song of the Traveling Daughter (Ճամփորդող դստեր երգը), արտադրվել է Béla Fleck-ի կողմից, թավջութակահար՝ Բեն Սոլի, կիթառահար՝ Ջորդան Մքքոնել, The Duhks կանադական ավանդական և սոուլ երաժշտական խումբ։

Sparrow Quartet խումը Աշվիլում, Հյուսիսային Կարոլինա, 2008

2005 թվականին Էբիգեյլը Sparrow Quartet խմբի հետ վերադառնում է Չինաստան։ Խմբի կազմում էին Սոլին, Ֆլեքը, Գրեմմի մրցանակակիր ֆիդլեր Քեյսի Դրիսեն։ Խումբը ձայնագրել է «Abigail Washburn The Sparrow Quartet» մինի ալբոմը։ Իր հաջորդ երկու երգերը Էբիգեյլը ձայնագրել է Sparrow Quartet խմբի հետ մանդարին չինարենով, որը նա սովորել էր Չինաստանում ապրելու տարիներին։

Էբիգեյլը 24 այլ նորարար և ստեղծագործ մտածողների հետ միասին հանդես է եկել որպես TED բանախոս և 2012 թվականի TED համաժողովի ժամանակ Լոնգ Բիչում հանդես է եկել երաժշտության միջոցով ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների հաստատման մասին ելույթով[9]։ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Էբիգեյլը պաշտոնապես համարվել է Վանդերբիլտ համալսարանի ԱՄՆ-Չինաստան կենտրոնի առաջին անդամը իր կատարած՝ Չինաստանում որպես ամերիկյան մշակույթի դեսպան աշխատանքի և Վանդերբիլտ համալսարանի ԱՄՆ-Չինաստան կենտրոնին իր խանդավառ և պատրաստակամ վերաբերմունքի համար[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբիգեյլ Ուոշբերն ամուսնացել է բանջո նվագող Բելա Ֆլեքի հետ։ Առաջին անգամ ամուսնուն հանդիպել է Նեշվիլում, պարային հրապարակում, որտեղ Ֆլեքը նվագում էր, իսկ Էբիգեյլը՝ պարում[11]։ 2007 թվականի օգոստոսին Էբիգեյլը «պաշտոնապես» Ֆլեքի ընկերուհին էր[12]։ 2010 թվականի փետրվարին զույգն ամուսնացել է[13], 2013 թվականի մայիսի 19-ին ծնվել է նրանց որդին[14]։

Բելա Ֆլեք և Էբիգեյլ Ուոշբերն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսին՝ որդու ծննդից հետո, Էբիգեյլի կարիերայում սկսվել է նոր ժամանակաշրջան։ Ընտանիքը միասնական պահելու համար Բելա Ֆլեք և Էբիգեյլ Ուոշբերն զույգը սկսել է հանդես գալ դուետով, ինչպես նաև իրենց շրջայցերի ժամանակացույցը կազմում էին կրկին դուետով։ Մեկ տարի անց նրանք Rounder Records-ում թողարկում են իրենց դուո ալբոմը, որն ընդգրկում էր բանջոով իրենց կատարումները[15]։ Billboard Bluegrass-ում ալբոմն զբաղեցրել է #1 հորիզոնականը[16]։

Անվանումը Մանրամասներ ալբոմից Գլխավոր դիրքեր
US Grass US US Heat US Folk
She Waits for Night (որպես «Uncle Earl» խմբի անդամ)[17]
  • Թողարկման ամսաթիվ July 19, 2005
  • Լեյբլ՝ Rounder Records
6
Song of the Traveling Daughter[18]
  • Թողարկման ամսաթիվ՝ օգոստոս 2, 2005
  • Լեյբլ՝ Nettwerk Records
3
The Sparrow Quartet EP
  • Թողարկման ամսաթիվ՝ մայիսի 29, 2006
  • Լեյբլ՝ Nettwerk Records
Waterloo, Tennessee (որպես «Uncle Earl» խմբի անդամ)[17]
  • Թողարկման ամսաթիվ March 13, 2007
  • Լեյբլ՝ Rounder Records
2
Abigail Washburn & The Sparrow Quartet
(«Sparrow Quartet»-ւ հետ)[18]
  • Թողարկման ամսաթիվ՝ մայիսի 20, 2008
  • Լեյբլ՝ Nettwerk Records
1
Afterquake
(«Shanghai Restoration Project»-ի հետ)
  • Թողարկման ամսաթիվ՝ մայիսի 5, 2009
  • Լեյբլ՝ Afterquake Music
City of Refuge[18]
  • Թողարկման ամսաթիվ՝ հունվարի 11, 2011
  • Լեյբլ՝ Rounder Records
2 9
Béla Fleck & Abigail Washburn
(«Béla Fleck»- հետ)
  • Թողարկման ամսաթիվ՝ հոկտեմբերի 7, 2014
  • Լեյբլ՝ Rounder Records
1 118 3 8
Banjo Banjo (EP)
(«Béla Fleck»-ի հետ)
  • Թողարկման ամսաթիվ՝ օգոստոսի 21, 2015
  • Լեյբլ՝ Rounder Records
13
"—" denotes releases that did not chart

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.stltoday.com/entertainment/music/banjo-player-connects-bluegrass-and-american-roots-music/article_44755eb5-7105-5754-8591-5ef891d10126.html
  2. 2,0 2,1 2,2 http://articles.chicagotribune.com/2012-10-20/entertainment/ct-ent-1022-abigail-washburn-review-20121021_1_kai-welch-abigail-washburn-sparrow-quartet
  3. 3,0 3,1 3,2 http://online.wsj.com/news/articles/SB10001424052748704511404576085932761795202
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. Kot, Greg (2012 թ․ հոկտեմբերի 12). «Abigail Washburn scales her own personal wall of China». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2014-04-21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  6. «NPR Music Tiny Desk Concert: Abigail Washburn».
  7. «Béla Fleck + Abigail Washburn - Beauty in Banjo and in Life». On Being with Krista Tippett. 2015 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. Holland, Roger (2005 թ․ հոկտեմբերի 21). «Song of the Traveling Clawhammer Banjo Player». PopMatters.com. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.
  9. «Abigail Washburn | Speaker». TED.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  10. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  11. Laskowski, Christine (2010 թ․ հուլիսի 8). «American Roots & a Love for China: Abigail Washburn Returns». Blog. The Beijinger. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. Stowe, Stacey (2007 թ․ օգոստոսի 5). «Erin Torneo and Sascha Paladino». The New York Times. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. «The band, consisting of the bridegroom's half brothers, Louie Fleck and Béla Fleck; the bridegroom's father, Joe Paladino; and Abigail Washburn, Béla Fleck's girlfriend, performed "Two of Us" by the Beatles.»
  13. Oksenhorn, Stewart (2010 թ․ փետրվարի 4). «Banjoist Béla Fleck brings his Africa Project to Aspen». The Aspen Times. Swift Communications. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. «A year ago, Fleck appeared in Aspen as a member of the Sparrow Quartet, an ensemble led by fellow banjoist (and Fleck's girlfriend at the time, now his wife) Abigail Washburn that mixed Chinese folk songs, Appalachian gospel tunes, blues and more.»
  14. Watts, Cindy (2013 թ․ մայիսի 22). «Bela Fleck, Abigail Washburn welcome baby boy». The Tennessean. Gannett. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
  15. Leahey, Andrew (2014 թ․ օգոստոսի 14). «Abigail Washburn and Béla Fleck to Release Debut Album». Rolling Stone. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  16. «Bluegrass Music: Top Bluegrass Albums Chart». Billboard.com. 2014 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  17. 17,0 17,1 «Uncle Earl - Chart history». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  18. 18,0 18,1 18,2 «Abigail Washburn - Chart history». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբիգեյլ Ուոշբերն» հոդվածին։