Էդիթ Բալանտայն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1922 (102 տարեկան) |
Ծննդավայր | Կռնով |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Կանադա |
Մասնագիտություն | հակապատերազմային ակտիվիստ |
Աշխատավայր | WILPF Nigeria? |
Պարգևներ և մրցանակներ |
Էդիթ Մյուլլեր Բալանտայն (անգլ.՝ Edith Ballantyne, դեկտեմբերի 10, 1922, Կռնով), Չեխիայի և Կանադայի քաղաքացի, որը 1969 թվականից եղել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության (Women's International League for Peace and Freedom, WILPF) անդամ։ Այդ ժամանակից նա դարձել է միջազգային կազմակերպության քարտուղարը, որը տեղակայված էր Ժնևում (Շվեյցարիա) և ծառայել այնտեղ քսաներեք տարի։ 1992-1998 թվականներին նա եղել է կազմակերպության միջազգային նախագահը։ 1995 թվականին արժանացել է Ինդիրա Գանդիի խաղաղության մրցանակին։
Էդիթ Մյուլլերը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 10-ին, Չեխական Սիլեզիայի Կռնով քաղաքում՝ Ռոզա և Ալոիս Մյուլլերների ընտանիքում։ Մեծացել է Չեխոսլովակիայում մինչև 1938 թվականի Սուդետների ճգնաժամը։ Ընտանիքն սկզբում փախել է Անգլիա, իսկ 1939 թվականին հասել է Կանադա, որտեղ նրանք տեղավորվել են Կանադայի խաղաղօվկիանոսյան երկաթուղային ընկերությունում Բրիտանական Կոլումբիայում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Ընտանիքին աջակցելու հնարավորություն չունենալով՝ Էդիթ Մյուլլերը 1941 թվականին տեղափոխվել է Տորոնտո, որտեղ գտել է տնային ծառայողի աշխատանք։ Քանի որ նա չէր կարողանում խոսել անգլերեն, այդ լեզուն նրան սովորեցրել են Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության կամավորները, որոնք հետևում էին Բոհեմիայի փախստականներին և փորձում օգնել նրանց փոխելու կյանքը Կանադայում։ Միությանը միանալով՝ Մյուլլերը նրանց խաղաղասիրական և մարդու իրավունքների գաղափարների մեջ ոգեշնչում է գտել, սակայն խմբի հետ կապը կորցրել է, երբ 1945 թվականին տեղափոխվել է Մոնրեալ։ 1948 թվականի հուլիսին Մյուլլերն ամուսնացել է Քեմփբել Բալանտայնի հետ, որը Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատակից էր, ապա ավելի ուշ այդ թվականին տեղափոխվել են Ժնև[1][2][3]։
Շվեյցարիա ժամանելուն պես Բալանտայնը սկսել է աշխատել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունի հրապարակումների բաժնում որպես փոխտնօրեն։ Հինգ տարի անց նա թողել է պաշտոնը՝ խնամելու զույգի չորս երեխաներին։ Քսան տարի Ժնևում ապրելուց հետո նա հայտնաբերել է, որ Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության կենտրոնական գրասենյակը գտնվում էր այնտեղ և կամավոր աշխատել է այնտեղ 1968 թվականին։ Հաջորդ տարի նա դարձել է կազմակերպության գլխավոր քարտուղարը[1][2] և ընդունվել է լրիվ դրույքով աշխատանքի՝ ՄԱԿ-ի հետ փոխգործակցության բարելավման ուղղությամբ[4]։ 1970 թվականին նա մասնակցել է Նյու Դելիում կայացած WILPF-ի տասնութերորդ համագումարին, որը մեծ ազդեցություն է ունեցել ազատության և խաղաղության հավասարակշռման նրա տեսակետի վրա։ Նա խոստովանել է, որ եթե հակամարտությունը լուծելու խաղաղ միջոցները սպառված են, ապա պետք է հասկանալու միջոցներ լինեն, որ ճնշվածները կարող են դիմել բռնության, և անդամները կարող են աջակցել բռնության չկիրառմանը՝ առանց դատապարտելու շահագործվողներին, որոնք կարծում են, որ այլ տարբերակներ չկան[5]։ Հանդիպմանը հաջորդած բանավեճերը հանգեցրել են մի բանաձևի, որ պացիֆիզմի իդեալիստական ձգտումը չի կարող փոխարինել այն ճանաչմանը, որ խաղաղության վերջնական նպատակը մարդկանց թույլ տալն է հասնել իրենց ազատագրմանը և ազատ ապրելուն[6]։ 1972 թվականին նա դարձել է ՄԱԿ-ի հետ WILPF-ի աշխատանքների համակարգողը[7]։ 1975 թվականին նրա հնդկական ուղևորությանը հետևել է դիտորդական խումբը, որը շրջագայել է Մերձավոր Արևելքով, ինչը դրդել է Բալանտայնին առաջարկել, որ WILPF-ն ճնշում գործադրի հակամարտության կողմերի միջև երկխոսության շարունակման համար, բայց չեզոք մնա այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են բռնությունը և մարդու իրավունքների խախտումները, որոնք առաջացել են, ավելի շուտ, քան առաջացրել է կոնֆլիկտ[8]։ Նա կարծում էր, որ WILPF-ի դերը երկու կողմերին էլ խրախուսելն է գտնել խաղաղ միջոցներ՝ գոյակցելու համար՝ առանց կենտրոնանալու, թե ով է մեղավոր իրավիճակի կամ առաջնայնության համար[9][10]։
1976 թվականին Բալանտայնը ընտրվել է ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովի ղեկավարի պաշտոնում[11] և զբաղեցրել նրա նախագահի պաշտոնը հաջորդ վեց տարիների ընթացքում[12]։ Որպես խաղաղության ակտիվիստների խմբի առաջին ներկայացուցիչը, որ զբաղեցրել է այդ պաշտոնը, նա բացել է զինաթափման նպատակների հետապնդման դռները[11][13]։ Երբ 1980 թվականին Կոպենհագենում տեղի է ունեցել Կանանց հարցերով համաշխարհային համաժողովը, Բալանտայնը եղլե է ՀԿ-ների ֆորումի ծրագրերի մշակման նախագահ՝ ապահովելով, որ տարբեր սեմինարների քննարկումներում մեծ շեշտադրում լինի խաղաղության և զինաթափման վրա[14][15]։ Նա կազմակերպել է է երկու կազմակերպչական կոմիտե՝ մեկը Ժնևում, իսկ մյուսը՝ Նյու Յորքում[16]։ Հաջորդ տարի նա օգնել է մշակել «Եվրոպայի կանայք՝ հանուն խաղաղության» համաժողովը, որի նպատակն էր միավորել ակտիվիստներին և ֆեմինիստներին՝ ուսումնասիրելու սպառազինությունների մրցավազքը խթանող վախերը և մշակելու ծրագրեր խաղաղ բանակցությունների զարգացումների մշտադիտարկման համար[17]։ 1983 թվականին Բալանտայնը 10 հազար կանանց թվում էր, որոնք ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել են գեներալների հետ՝ բողոքելու Եվրոպայում նոր հրթիռների տեղակայման դեմ[18]։ Հրթիռները տեղակայվել են՝ չնայած բողոքներին, և դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ը ներխուժել է Գրենադա։ Contra պատերազմում ԱՄՆ-ի ռազմական ներգրավվածության հետ մեկտեղ Բալանտայնը 1984 թվականին Լիսաբոնում Ադոլֆո Պերես Էսկիվելի հետ նախագահել է «Կենտրոնական Ամերիկայում Նիկարագուայի և խաղաղության միջազգային կոնֆերանսը»` քննարկելու սպառազինությունների աճող մրցավազքը[19]։ Նրա մոտեցումը՝ խաղաղության հասնելու երկու հիմնական ռազմավարություններին հետևելու և այն կազմակերպություններին աջակցելու վրա, որոնք հրաժարվում էին ընդունել ավանդական ռազմավարությունները, դարձել են WILPF քաղաքականության հիմքը՝ խաղաղության ակտիվությանն աջակցելու համար երկկողմանի մոտեցում ընդունելու համար[16]։
Բալանտայնը 1985 թվականին կրկին զբաղեցրել է Նայրոբիում կայանալիք Կանանց համաշխարհային համաժողովի ՀԿ-ների ֆորումի պլանավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ «Խաղաղության վրանը»՝ գաղափար, որն առաջ էր քաշել Բալանտայնը, տեղադրվել է Նայրոբիի համալսարանի սիզամարգերում և դարձել համաժողովի առանցքային կետը։ Վրանում անցկացվում էին ամենօրյա նիստեր, որտեղ կանայք քննարկում էին պատերազմի ազդեցությունը կանանց և երեխաների վրա[20][21][22]։ 1992 թվականին Բալանտայնը դարձել է WILPF-ի միջազգային նախագահը և եղել այդ պաշտոնում հաջորդ վեց տարիների ընթացքում[1][23]։ 1995 թվականին նա արժանացել է Գանդիի խաղաղության մրցանակին[24]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)