Էդմունդ Դևիս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1827 |
Ծննդավայր | Սենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 7, 1883 (55 տարեկան) |
Մահվան վայր | Օստին, ԱՄՆ |
Գերեզման | Տեխաս նահանգի գերեզմանատուն[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | սպա, փաստաբան և դատավոր |
Զբաղեցրած պաշտոններ | Տեխաս նահանգի նահանգապետ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Britton Davis?[2] |
Edmund Jackson Davis Վիքիպահեստում |
Էդմունդ Ջեէսոն Դևիս (անգլ.՝ Edmund Jackson Davis, հոկտեմբերի 2, 1827, Սենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ - փետրվարի 7, 1883, Օստին, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ։ Տեխաս նահանգի 14-րդ նահանգապետ, Հանրապետական կուսակցության մասնակից[3]։
Էդմունդ Դևիսը ծնվել է Ֆլորիդա նահանգի Սենտ Օգաստիե քաղաքում։ Հայրը՝ Ուիլյամ Գոդվին Դևիսը, փաստաբան էր, մայրը՝ Մերի Էնն Չենները, տնային տնտեսուհի[4]։ 1848 թվականին կնքում է աշխատանքային պայմանագիր և ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Տեխաս նահանգ։ Հաջորդ տարի նա տեղափոխվում է Կորպուս Էրիստի, որտեղ ընդունվում է աշխատանքի իր մասնագիտությամբ։ 1849-1853 թվականներին դառնում է Տեխաս նահանգի գլխավոր դատախազ, այնուհետև դատավոր[5]։
1861 թվականին Էդմունդը պաշտոնապես փոխարինել է նախկին նահանգապետ Սեմ Հյուսթոնին։ Դևիսն առաջադրվել է «բաժանիչ» համագումարի պատվիրակների մեջ, սակայն պարտություն է կրել։ Նա իր մոտ է կանչել Ռոբերտ Լիին և ստիպել, որպեսզի նա երդվի երկրին հավատալու հարցում։ Սակայն նա չի համաձայնվում փոխադարձ երդում տալ[5], այդ պատճառով էլ ներկայացել է նահանգային դատարան։ Ազատ է արձակվում դատարանից, որպես անմեղ։ Նա փախել է Տեխասից և թաքնվել Լուիզիանայի Նոր Օռլեանի Միության կողմից գրավված տարածքում։ Այնուհետև նա մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախագահ Աբրահամ Լինքոլնը նրան շնորհել է գնդապետի կոչում և իրավունք տվել ձևավորել Տեխաս նահանգի 1-ին հեծելազորային գունդը։
Դևիսը հավաքել է Լուիզիանա փախած տեխասցիներից բաղկացած գունդ։ Գունդը ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքացիական պատերազմի ավարտի մարտական գործողություններին։ 1864 թվականի նոյեմբերի 10-ին նախագահ Լինքոլնը Դևիսին շնորհել է բրիգադի գեներալի կոչում[6]։ Դևիսը ներկա է գտնվել 1865 թվականի հունիսի 2-ին գեներալ Էդմունդ Սմիթի կապիտուլյացիայի ստորագրմանը։ 1865 թվականի օգոստոսի 24-ին Դևիսը լուծարել է իր գունդը[6]։
1866 թվականին, համաշխարհային պատերազմից հետո, Դևիսը դարձել է Տեխաս նահանգի այդ իշխանության գլխավոր ներկայացուցիչ։ Նա պաշտպանել է ազատագրված ստրուկների իրավունքները և կոչ է արել Տեխասը բաժանել մի քանի նահանգների[4]։
1869 թվականին նա ընտրվել է Տեխասի նահանգապետ՝ ընտրություններում հաղթելով Էնդրյու Հեմիլթոնին։ Վերակառուցման ժամանակ Դևիսի ընդդիմախոսները նրան մեղադրում էին Սահմանադրության առաջին ուղղումը խախտելու մեջ[4]։ 1870 թվականի հուլիսի 22-ին Տեխասի ոստիկանությունը նահանգում սկսել է պայքարել հանցավորության դեմ, այդ թվում՝ ռասայական հանցագործությունների դեմ, ինչը հարուցել է նախկին ստրկատերերի և սեգրեգացիայի կողմնակիցների բողոքները։ Դևիսը նաև ստեղծել է «նահանգի գվարդիայի» և «պահուստային աշխարհազորի» ստորաբաժանումներ, որոնք դարձել են Տեխասի Ազգային գվարդիայի (անգլ.՝ Texas Military Forces) նախորդները[7]։
Դևիսի նահանգապետությունը նշվել է աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների աջակցությամբ։ Դևիսը շատ հայտնի էր նախկին կոնֆեդերատների շրջանում, բայց նրան համարել են Միության բանակի հերոս և նա Ռիո Գրանդեի սահմանային տարածքում իսպանալեզու քաղաքացիների շրջանում հարգանք էր ձեռք բերել[8]։
1873 թվականին Դևիսը ընտրություններում պարտություն է կրել դեմոկրատ Ռիչարդ Կոկից (42 633՝ համապատասխանաբար 85 549 քվեի դիմաց)[9]։ Ընտրությունների ժամանակ խախտումներ են արձանագրվել, Դևիսը վիճարկել է արդյունքները և հրաժարվել հեռանալ Կապիտոլիումի առաջին հարկում գտնվող իր աշխատասենյակից։ Նորընտիր նահանգապետ Կոկը և դեմոկրատական կուսակցությունից Օրենսդիր ժողովի պատգամավորները հարկադրված են եղել հարկադրական աստիճաններով բարձրանալ երկրորդ հարկ՝ լեգիսլատուրայի համագումարին մասնակցելու համար։ 1874 թվականի հունվարին Նախագահ Ուլիսես Ս. Գրանթը հրաժարվել է զորքեր ուղարկել հաղթանակած նահանգապետին օգնելու համար, Դևիսը փակվել է իր աշխատասենյակում, և իրավիճակը կարգավորվել է Ջոն Ռեյգանի միջնորդությամբ[10]։
1880 թվականին Դևիսը ևս մեկ անգամ առաջադրվել է նահանգապետի պաշտոնում, սակայն ջախջախիչ պարտություն է կրել։ Նույն թվականին նա առաջադրվել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում։ 1882 թվականին նա պարտվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։ Դևիսին նաև առաջադրել են Գալվեստոնի մաքսային տեսուչ, սակայն ԱՄՆ նախագահ Հեյսի նկատմամբ ընդդիմության պատճառով հրաժարվել է։
Էդմունդ Դևիսը մահացել է 1883 թվականին և պատվով թաղվել է Օստինում[11]։
{{cite journal}}
: External link in |title=
(օգնություն)
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Դևիս» հոդվածին։ |
|