Էդվին Նուրս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 20, 1883[1][2] Լոքփորթ, Նյու Յորք[2] |
Մահացել է | մայիսի 7, 1974[2] (90 տարեկան) Բետեսդա, Մերիլենդ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | The Brookings Institution? |
Պաշտոն(ներ) | նախագահ և Chair of the Council of Economic Advisers? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան և Կոռնելի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | J. Laurence Laughlin?[4] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
![]() |
Էդվին Գրիսվոլդ Նուրս (անգլ.՝ Edwin Griswold Nourse, մայիսի 20, 1883[1][2], Լոքփորթ, Նյու Յորք[2] - մայիսի 7, 1974[2], Բետեսդա, Մերիլենդ), ամերիկացի տնտեսագետ, Այովա նահանգի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1942 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1946-1949 թվականներին ԱՄՆ տնտեսական խորհրդատուների խորհրդի առաջին նախագահ։
Էդվինը ծնվել է 1883 թվականի մայիսի 20-ին Նյու Յորք նահանգի Լոքպորտ քաղաքում, Էդվին Հենրիի և Հարիեթ Օգաստա (Բիմեն) Նուրսի ընտանիքում։ Նրա ավագ քույրը՝ Էլիս Թիսդեյլ Հոբարտը հայտնի գրող է դարձել։ Ընտանիքը չորս ամիս անց տեղափոխվել է Չիկագո[5]։ Չիկագոյում Էդվինը հաճախել է պետական միջնակարգ դպրոց[6]։
1903-1904 թվականներին սովորել է Լյուիսի ինստիտուտում և ստացել արվեստի ասոցիացիայի աստիճան, 1906 թվականին՝ Քոռնելի համալսարանում արվեստի բակալավրի աստիճան։ 1915 թվականին տնտեսագիտության դոկտորի աստիճան է ստացել Չիկագոյի համալսարանում[7]։
1909-1910 թվականներին Ուորտոնի բիզնեսի դպրոցում սկսել է դասախոսական գործունեությունը որպես դասախոս, ապա 1910-1912 թվականներին՝ պրոֆեսոր, Հարավային Դակոտայի համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1915-1918 թվականներին՝ Արկանզասի համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ։ Եղել է Գյուղատնտեսության տնտեսագիտության պրոֆեսոր, 1918-1923 թվականներին՝ Այովա նահանգի համալսարանի փորձարարական կայանի գյուղատնտեսական բաժանմունքի ղեկավար։ 1923-1929 թվականներին՝ ամբիոնի վարիչ, 1929-1942 թվականներին՝ Բրուքինգի ինստիտուտի տնօրեն։ 1942-1946 թվականներին եղել է Բրուքինգի ինստիտուտի փոխնախագահ։ 1942-1945 թվականներին ծառայել է որպես սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդի նախագահ (ԱՄՆ)։ 1959 թվականին եղել է Փենսիլվանիայի նահանգի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր։
1946-1949 թվականներին էդվին Նուրսը ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենի կողմից նշանակվել է ԱՄՆ տնտեսական խորհրդատուների խորհրդի առաջին նախագահ[8]։
1924 թվականին եղել է Հռոմում գյուղատնտեսության միջազգային ինստիտուտի ԱՄՆ-ի պատվիրակ։ 1935-1937 տվականներին եղել է Ազգերի լիգայի սնունդի կոմիտեի աշխատակից, 1950-1952 թվականներին՝ Գուգենհայմի հիշատակի հիմնադրամի ավագ գիտաշխատող։ Էդվին Նուրսը նաև 1934 թվականից եղել է Ամերիկայի արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ, 1924 թվականին՝ Ամերիկյան գյուղատնտեսության էկոնոմիկայի ասոցիացիայի նախագահ, 1942 թվականին՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ, Տնտեսական կրթության միացյալ խորհրդի փոխնախագահ, Ալֆա Զետա, Պֆի Կապա Պֆի և Պֆի Գամա My ընկերությունների անդամ[5]։
Էդվին Նուրսը մահացել է 1974 թվականի ապրիլի 7-ին Մերիլենդ նահանգի Բետեսդի մոտակայքում գտնվող հիվանդանոցում[9]։
Էդվին Նուրսն ամուսնացել է 1910 թվականի օգոստոսի 17-ին Օգդեն քաղաքից Ռեյ Մարի Թայլերի հետ[10]։
1968 թվականին հիմնադրվել է Ամերիկյան կոոպերացիայի ինստիտուտի կողմից Նուրսի մրցանակը՝ ի նշան նրա առաջնորդության ճանաչման[11]։
Իր ձեռքբերումների համար պարգևատրվել է[5][8]՝
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Նուրս» հոդվածին։ |
|