Էթիոնամիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₈H₁₀N₂S |
Մոլային զանգված | 2,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 536-33-4 |
PubChem | 2761171 |
EINECS համար | 208-628-9 |
SMILES | CCC1=NC=CC(=C1)C(=S)N |
ЕС | 208-628-9 |
ChEBI | 2041901 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Էթիոնամիդ․ հակաբիոտիկ, որն օգտագործվում է տուբերկուլյոզի բուժման համար[2]։ Այն օգտագործվում է հակատուբերկուլյոզային այլ դեղամիջոցների հետ, որոնք բուժում են դեղերի նկատմամբ դիմացկունություն ձեռք բերած տուբերկուլյոզը[2]։ Այն այլս խորհուրդ չի տրվում բորի բուժման համար[2][3]։ Այն ընդունում են պերօրալ (ներքին ընդունում)[2]։
Էոիոնամիդը ունի ունի կողմնակի ազդեցության լայն ցուցանիշ[4]։ Այն կարող է առաջացնել սրտխառնոց, փորլուծություն, ցավեր որովայնի և կոնքի մսում, ախորժակի կորուստ։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություն կարող է դրսևորվել հեպատիտի և դեպրեսիայի ձևով[2]։ Դրանք չպետք է օգտագործվեն այն մարդկանց կողմից, ովքեր ունեն երիկամների խնդիր։ Հղիության ժամանակ օգտագործման անվտանգությունը պարզ չէ[2]։ Էթիոնամիդը պատկանում է դեղերի թիոամիդների ընտանիքին։ Վստահեցնում են․ որ այն աշխատում է մուկոլնաթթվի հետ խառնելով[5]։
Էթիոնամիդը բացահայտվել է 1956 թվականին և 1956 թվականին Միացյալ նահանգներում բժշկության կողմից հաստատվել է օգտագործման համար[2][5]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում որպես արդյունավետ և ապահով դեղամիջոց՝ առողջապահական համակարգում[6]։ Դեղորայքի արժեքը զարգացող երկրներում տատանվում է 5.94- 24.12$ ԱՄՆ դոլար[7]։
Էթիոնամիդը օգտագործվում է հակաբիոտիկների հետ համակցված՝ ակտիվ տուբերկուլյոզի դեմ պայքարելու համար[8]։
Էթիոնամիդը ընդունում սննդի հետ կամ առանց դրա, բայց հաճախ սննդի հետ ընդունումը մեծացնում է դրա տանելիությունը[9][10]։ Այն հաղթահարում է արյուն-ուղեղային պատնեշը, որպեսզի հասնի ուղեղ-ողնուղեղային հեղուկ, որից էլ դեպի արյան պլազմա[9]։
Էթիոնամիդի հակամանրէային տիրույթը ազդեցության ներառում է M. tuberculosis, M. bovis and M. segmatis[11][12]։ Այն հազվադեպ օգտագործվում է M. leprae վարակների և այլ ոչ տուբերկուլյոզային մուկոբակտերիալային վարակների դեմ, ինչպիսիք են M. avium and M. kansasii[13][14]։ Իզոնիազիդի նմանատիպ աշխատանքի ժամանակ փոխադարձ դիմադրությունը շտամներում հասնում է միայն 13%-ի, դրանք երկուսն էլ նախաակտիվատորներ են, սակայն ակտիվանում են տարբեր ճանապարհներով[15]։ Դիմադրությունը կարող է հանգեցնել ethA-ի մուտացիայի, որն անհրաժեշտ է դեղամիջցն ակտիվացնելու համար, կամ ethR, որը կարող է մեծ քանակով արտադրվել ethA-ին ճնշելու նպատակով։ InhA-ի մուտացիան կամ inhA-ի պրոմոտորը կարող են նաև բերել դիմացկունության ձևավորման[4]։
Սննդի և դեղերի ադմինիստրացիան այն դասակարգել է դեղորայքային պրեպարատների դասակարգման C կարգին, քանի որ այն կենդանիների մոտ նախածննդյան արատների առաջացրել[16][17]։ Հայտնի չէ, արդյոք էթիոնամիդը անցնում է կրծքի կաթի մեջ[13]։
Էթիոնամիդը հաճախ առաջացնում է աղեստամոքսային տրակտի թունավորում, ուղեկցվում է սրտխառնոցով և փսխումով, որը կարող է ստիպել դադարեցնել հիվանդին վերահսկել այն[9]։ Այս վիճակը կարող է մի փոքր բարելավվել, եթե այն ընդունել սննդի հետ[18]։
Էթիոնամիդը կարող է առաջացնել հեպատոցիտների թունավորում և լինել հակացուցված լյարդի խնդիր ունեցող մարդկանց համար։ Էթիոնամիդ ընդունող հիվանդները ժամանակ առ ժամանակ պետք է անցնեն լյարդի վիճակը ստուգող տեստ[18]։ Լյարդի թունավորում լինում է հիվանդների 5%-ի մոտ, թերապիան ընդունելու 1-3 ամիսների ընթացքում, բայց կարող է ի հայտ գալ նաև թերապիան ընդունելուց 6 ամիս անց[19]։ Լյարդի գործառույթների խանգարման պատճառ հաճախ կարող է լինել ալանին տրանսամինազի և ասպարտատ տրանսամինազի քանակի բարձրացումը[19]։
Նյարդային համակարգի հիվանդությունների ժամանակ՝ հոգեկան խանգարումներ և էնցեֆալոպատիա, որն ուղեկցվում է բազմանյարդաբորբով[14][20], խորհուրդ է տրվում ընդունել էթիոնամիդ, քանի որ պիրիդօքսինով կառավարվելով, էթիոնամիդը կարող է նվազեցնել դրանց ազդեցությունները[20]։
Էթիոնամիդը կառուցվածքով նման է մեթիմազոլին, որն օգտագործվում է, որպեսզի կանխվի վահանագեղձի հորմոնի սինթեզը և կապված է հիպոթիրեոզի հետ[21]։ Էթիոնամիդի ընդունման հետ զուգահեռ, կատարվում է վահանագեղձի ֆունկցիաների պարբերական ստուգում[20]։
Էթիոնամիդը կարող է թուլացնել հակատուբերկուլյոզային դեղամիջոցների կողմնակի աղդեցությունները, եթե դրանք ընդունվում են միաժամանակ։ Այն մեծացնում է իզոնիազիդի մակարդակը և կարող է հանգեցնել ծայրամասային նյաարդային համակարգի խանգարման և հեպատոտոքսիկացիայի[22]։ Ցիկլոսերինի հետ այն կարող է հանգեցնել էպիլեպտիկ նոպայի առաջացման։ Բարձր հեպատոտոքսիկացիա առաջանում է, երբ օգտագործում են ռիֆամպիցինի հետ միասին[22]։ Դդեղորայքի օգտագործումը ալկոհոլի հետ միասին խստիվ արգելվում է, քանի որ այն կարող է առաջացնել հոգեկան ռեակցիա[17]։
Էթիոնամիդը նախադեղանյութ է[23], որն ակտիվանում է ethA ֆերմենտով, Mycobacterium tuberculosis-ի մոնօքսիդը և NAD+-ը կապում է միմյանց, որն արգելակում է InhA-ին, ինչպես իզոնիազիդին։ Ազդեցության մեխանիզմը մտածում են միկոլաթթվի խախտման հետևանք է[5][24]։
EthA գենիարտահայտումը կառավարում է ethR-ը, որը տրանսկրիպցիոն ռեպրեսոր գեն է։ Համարվում է, որ ethA-ի ազդեցության լավացումը մեծացնում է էթիոնամիդի արդյունավետությունը և դեղամիջոց մշակողների համար հետաքրքրություն են ներկայացնում EthR ինհիբիտորները, որպես համակցված դեղամիջոց օգտագործելու նպատակով[4]։
Այն վաճառվում է Տրեկատոր բրենդային անվան տակ՝ Wyeth դեղագործական պրեպարատների բրենդի կողմից, որը գնվել է Pfizer-ից 2009 թվականին[26]։
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիոնամիդ» հոդվածին։ |
|