Էժենի Սյոդերբերգ | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1903 |
Ծննդավայր | Հայդելբերգ |
Վախճանվել է | հունվար 1973 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | թարգմանչուհի, վիպասան և գրող |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա և ԱՄՆ |
Ուշագրավ աշխատանքներ | Մոկիհանան ապրում է Հավայան կղզիներում |
Ամուսին | Միքայել Սյոդերբերգ և Հյուգո Պերլս[1] |
Էժենի «Եվգենիա» Սյոդերբերգ (շվեդ.՝ Henya "Eugénie" Söderberg, ծննդյամբ՝ Հենիա Ռիվկինա, մարտի 25, 1903, Հայդելբերգ - հունվար 1973, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), շվեդ և ամերիկացի գրող ու լրագրող։ Նա գրել է վեպեր և պատմություններ կանանց և երեխաների համար[2]։
Ծնվել է 1903 թվականին գերմանական Հայդելբերգ քաղաքում, որտեղ նրա հայրը, ծնունդով Գոմելից, Շոլոմ-Շենդեր Վոլֆովիչ Ռիվկինը (Ռիվկին, 1878-1930) այդ ժամանակ Հայդելբերգի համալսարանում փիլիսոփայություն էր ուսումնասիրում։ 1902 թվականի հուլիսի 4-ին Գոմելում նա ամուսնացավ Ֆրիդա Նաֆտոլևնա Պերելմանի (Ֆրիդա Ռիվկին, 1881-1944) հետ, ծագումով Կոբրինից[3][4][5]։ 1905 թվականին ընտանիքն ապրում էր Շերստինում[6], ապա՝ Գոմելում, իսկ 1912 թվականին հաստատվեց Ստոկհոլմում։ Ռիվկինի տունը Ստոկհոլմում դարձել էր մեծ թվով գրական գործիչների գրավչության կենտրոնը ոչ միայն Շվեդիայում, այլ ամբողջ Սկանդինավիայում։ Եվգենիային խրախուսում էր հայրը, որը փիլիսոփայությամբ էր զբաղվում և ռուսերեն ու իդիշ լեզվով պատմվածքներ գրում[2][7]։
Եվգենիայի կրտսեր եղբայրը նույնպես հետևեց հոր օրինակին և սկսեց գրել, իր շուրջը հավաքելով շվեդ երիտասարդ գրողների մի ամբողջ խմբի, որոնց թվում էին՝ Գուննար Էկելյոֆը, Հարրի Մարտինսոնը, Կարին Բոյեն, Էբի Լինդեն և ուրիշներ։ Նրանք բոլորը որպես խմբագիր և գրող համագործակցում էին ավանգարդային շվեդական Spektrum ամսագրի հետ[2], որի լուսանկարչական նկարազարդումները կատարում էր Եվգենիայի քույրը՝ Աննան[8]։
Եվգենիան շուտով սկսեց պատմություններ գրել և գումար վաստակել որպես խմբագիր, լրագրող և թերթի թղթակից։ Իր առաջին գրական հաջողությանը նա հասավ 1930 թվականին՝ Studentfabriken (Ուսանողական ֆաբրիկա) վեպի տպագրությունից հետո։ Աշխատանքը թարգմանվեց տասնչորս լեզուներով և էկրանարկվեց։ 1928 թվականին նա ամուսնացավ երիտասարդ գրող Միքայել Սյոդերբերգի՝ գրող Յալմար Սյոդերբերգի որդու հետ։ Սակայն ամուսնությունը կարճ տևեց. ամուսինը մահացավ 1931 թվականին։ Եվգենիան շարունակեց լավ հարաբերություններ պահպանել նրա ընտանիքի հետ[2]։
1940 թվականին նա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ որպես սկանդինավյան մի քանի թերթերի թղթակից, 1941 թվականին ամուսնացավ հայտնի արվեստի դիլեր և գիտնական Հյուգո Պերլի հետ։ ԱՄՆ քաղաքացիություն ընդունելուց հետո նա շարունակեց զբաղվել լրագրությամբ, թատրոնով, երաժշտությամբ և արվեստով։ 1965 թվականին Ամերիկայում նա հրատարակեց քննադատների կողմից դրականորեն գնահատված Min Son är Min գիրքը[2]։
Գրողը մահացել է 1973 թվականի հունվարին, վաթսունինը տարեկան հասակում։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
|