Էլեն Ռուդելիուս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27, 1885[1][2][3] |
Ծննդավայր | Norrköping, Շվեդիա[1][2] |
Մահացել է | ապրիլի 1, 1957[1][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Högalid Parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2] |
Գերեզման | Սկուգսչյուրկոգորդեն[2][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուփսալայի համալսարան |
Մասնագիտություն | թարգմանչուհի, լրագրող և գրող |
Ամուսին | Harald Wägner?[2] |
Երեխաներ | Ria Wägner? |
![]() |
Էլեն Ռուդելիուս (շվեդ.՝ Ellen Viktoria Rydelius, փետրվարի 27, 1885[1][2][3], Norrköping, Շվեդիա[1][2] - ապրիլի 1, 1957[1][2], Högalid Parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2]), շվեդ գրող և թարգմանչուհի։
Էլեն Ռուդելիուսը ծնվել է Նորչյոպինգում, 1885 թվականի փետրվարի 27-ին[5]։ Նա վաճառական Պեռ Ակսել Ռուդելիուսի և Աննա Վիլհելմինա Ստրոմի դուստրն էր։ 1903 թվականին Ստոկհոլմի աղջիկների լիցեյն ավարտելուց հետո ընդունվել է Ուփսալայի համալսարան, որտեղ ուսումնասիրել է անգլերեն և ռոմանական լեզուների։ 1907 թվականին ստացել է փիլիսոփայական դոկտորի աստիճան։ Համալսարանն ավարտելուց հետո Էլենը վեց ամիս ապրել է Ռուսաստանում՝ սովորելով ռուսերեն, սակայն հոր մահից հետո վերադարձել է հայրենիք։
Շվեդիայում Էլենը դարձավ լրագրող, կարճ ժամանակ աշխատել է «Svenska Dagbladet» («Շվեդական օրաթերթ») (1908-1909) և «Dagens Nyheter» («Օրվա նորություններ»), (1909-1914) երկու ազգային խոշորագույն թերթերում, այնուհետև դարձավ ազատ լրագրող[6]։ 1921-1923 թբականներին եղել է «Իդուն» թերթի խմբագրական քարտուղարը։ Նա իր հոդվածները ստորագրել է Ռիդելիա կեղծանունով, բայց ռուսերեն տեքստերը ստորագրել է Ելենա Պետրովնա անունով։
1910 թվականին նա սկսել է աշխատել որպես թարգմանչուհի՝ շվեդերեն թարգմանելով ռուս գրողների գրքերը։ Ընդհանուր առմամբ նա թարգմանել է Ֆյոդոր Դոստոևսկու, Լև Տոլստոյի և Անտոն Չեխովի մոտ 90 ստեղծագործություն։ Նա նաև թարգմանել է անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն՝ Առնոլդ Բենեթի, Գրացիա Դելեդայի և Ջոն Գոլսուորսիի ստեղծագործությունները։
Բացի թարգմանությունների վրա աշխատելուց, Էլենը շատ է ճանապարհորդել Եվրոպայում, երկար ժամանակ ապրել է Հռոմում և գրել բազմաթիվ ճանապարհորդական ուղեցույցներ դեպի Ստոկհոլմ, Հռոմ, Փարիզ, Բեռլին, Իտալիայի քաղաքներ, Գերմանիա և այլ ավյրեր։ Բացի ճամփորդական ուղեցույցներից, նա գրել է մի քանի խոհարարական գրքեր, որոնք գրել է 1940-ականներին, երբ պատերազմից տուժած Եվրոպայում ճանապարհորդությունն անհնարին է դարձել։ Նա նաև գրել է մի քանի աշխատություններ Ռուսաստանի պատմության վերաբերյալ, գրքեր շվեդ կանանց մասին և երկու ինքնակենսագրական։
Էլենը մահացել է Ստոկհոլմում, 1957 թվականին։ Գրող Քարինա Բուրմանը նրա մասին գիրք է գրել, որը կոչվում է «Մենք ռոմանտիկ ճանապարհորդներ ենք. Էլեն Ռուդելիուսի հետ Հռոմում» (2015)։
1911-1922 թվականներին Էլենը եղել է շվեդ լրագրող Հարալդ Վեգների կինը։ Նրանք ունեցել են դուստր, որը հետագայում դարձել է գրող[7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Ռուդելիուս» հոդվածին։ |
|