Էլիոդորի արտաքսումը

Էլիոդորի արտաքսումը
տեսակֆրեսկո
նկարիչՌաֆայել Սանտի
տարի1511
բարձրություն500 սանտիմետր
լայնություն750 սանտիմետր և 230 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութֆրեսկո
գտնվում էՎատիկանի առաքելական պալատ
հավաքածուՎատիկանի թանգարաններ
մասն էStanza di Eliodoro?
Ծանոթագրություններ
 Expulsion of Heliodorus from the Temple by Raphael Վիքիպահեստում

Էլիոդորի արտաքսումը, Ռաֆայելի որմնանակարը։ Նկարվել է 1511-1512 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Վատիկանի առաքելական պալատի շենքում, որն առավել հայտնի է «Էլիոդորի սենյակ» անվամբ։

Նկարը պատկերում է Մաքավեյսկու երկրորդ գրքից դրվագ, որտեղ պատվիրակ Էլիոդորը ասորական արքա Սելևկոս IV Փիլապատորի հրամանով գալիս է Երուսաղեմի տաճար՝ նպատակ ունենալով բռնագրավելու որբերի և այրիների դրամական ունեցվածքը, որը պահվում էր այնտեղ, սակայն քահանայապետ Օնիի աղոթքին ի պատասխան Աստծո ուղարկած ձիավորի և երկու պատանիների կողմից արտաքսվում է[1]։

Որմնանկարի կոմպոզիցիան ուղղաձիգ կերպով բաժանված է երկու մասի՝ կենտրոնում ունենալով աղոթող հոգևորականին։ Ձախ կողմում պատկերված է Ռաֆայելի հովանավոր Հուլիոս II-ը, որը որբերով և այրիներով շրջապատված իր գահավորակին նստած հետևում է տեսարանին, իսկ աջ կողմում արտաքսվող Էլիոդորն է։ Որմնանկարի կենտրոնում գտնվող մենորան ցույց է տալիս, որ դեպքերը տեղի են ունենում Քրիստոսի ծնունդից առաջ Երկրորդ տաճարի ժամանակաշրջանում։ Տեսարանի ճարտարապետությունը հիշեցնում է «Աթենական դպրոցը», չնայած նրան, որ «Էլիոդորի աքսորումը» որմնանկարում կամարները ավելի հարուստ են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Cacciata di Eliodoro dal Tempio» (իտալերեն). Musei Vaticani. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիոդորի արտաքսումը» հոդվածին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Pierluigi De Vecchi Raffaello. — Милан: Rizzoli, 1975.
  • Pierluigi De Vecchi I tempi dell'arte / под ред. Elda Cerchiari. — Милан: Bompiani, 1999. — Т. 2. — ISBN 8845172120
  • Paolo Franzese Raffaello. — Милан: Mondadori Arte, 2008. — ISBN 9788837064372
  • Stefano Zuffi Il Cinquecento. — Милан: Electa, 2005. — ISBN 8837034687