Էլչին Գուլիև | |
Կրթություն՝ | Զինվորական լիցեյ. Ջ.Նախիջեւանսկի և Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 22, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր | Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Պարգևներ | |
Էլչին Իսաղա օղլի Գուլիև (սեպտեմբերի 22, 1967, Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության[1]։
Էլչին Գուլիևը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 22-ին Սումգայիթում։ 1974-1982 թվականներին միջնակարգ կրթություն է ստացել Սումգայիթի № 20 և 23 դպրոցներում։ Հետագայում կրթությունը 1982-1984 թվականներին շարունակել է հատուկ ինտերնատ դպրոցում, իսկ հետո 1984-1988 թվականներին ուսումը շարունակել է Բաքվի բարձրագույն հրամանատարական ուսումնարանում։ 1988-1992 թվականներին ծառայության է անցել Սովետական բանակում և զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 1992 թվականին ծառայել է Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերում[2]։
2001 թվական նշանակվել է Սահմանապահ զորքերի հրամանատար և Ազգային անվտանգության փոխնախարար։ Նույն թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 2002 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահի հրամանագրով Գուլիևը նշանակվել է Սահմանապահ ծառայության պետ։ 2003 թվականին նրան շնորհվեց գեներալ-լեյտենանտի, իսկ 2014 թվականի օգոստոսի 15-ին գեներալ-գնդապետի զինվորական կոչում[3]։
2019 թվականի օգոստոսի 16-ին Էլչին Գուլիևը պարգևատրվել է "Հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով"[4]:
Ամուսնացած է, ունի չորս երեխա։