Էմի Լևի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1861[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1889[1][2] (27 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Balls Pond Road Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյունհեմի քոլեջ[1] և Brighton Girls? |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և վիպասան |
![]() |
Էմի Ջուդիթ Լևի, (ծնվել է 1861 թվականի նոյեմբերի 10 – 1889 թվականի սեպտեմբերի 9) անգլիացի էսսեիստ, բանաստեղծուհի և վիպասան: Էմի Ջուդիթ Լևին առավել հայտնի է իր գրական տաղանդավոր ստեղծագործություններով: Էմի Ջուդիթ Լևիի առաջին աշխատանքային փորձը սկսվել է Քեմբրիջի համալսարանում երկրորդ հրեա կնոջ և Քեմբրիջի Նյուհեմ քոլեջի առաջին հրեա ուսանողի հետ պարապելով: Էմի Ջուդիթ Լևին ֆեմինիստ էր: Էմի Ջուդիթ Լևին ընկերություն էր անում Մեծ Բրիտանիայում բնակվող ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, ինչպես նաև լեսբուհիների հետ: Հետագայում՝ 1880 թվականներին Էմի Ջուդիթ Լևիի հարաբերությունը Լոնդոնի գրական և քաղաքական շրջանակներում կոչվեց «Նոր կնոջ» կյանք:
Էմի Ջուդիթ Լևին ծնվել է Լոնդոնի հարուստ թաղամասում՝ Քլեփհեմում, 1861 թվականի նոյեմբերի 10-ին, Լյուիսի և Իզաբել Լևիի ընտանիքում[3]: Էմի Ջուդիթ Լևին հրեական ընտանիքում ծնված յոթ երեխաներից երկրորդն էր: Էմի Ջուդիթ Լևին հայտնի էր կրոնական ծեսերի նկատմամբ անփույթ վերաբերմունքով: Էմի Ջուդիթ Լևին երբեմն հաճախում էր Արևմտյան Լոնդոնի սինագոգ՝ Վերին Բերկլի փողոցի վրա գտնվող ռեֆորմիստական շենքը, որտեղ հրեական ժողովը հավաքվում է կրոնական երկրպագության և ուսուցման համար։ Հասուն տարիքում Լևին շարունակում էր իրեն հրեա համարել և գրում էր հրեական քրոնիկոնի համար[4]:
Էմի Ջուդիթ Լևին վաղ մանկությունից հետաքրքրություն է ցուցաբերել գրականության նկատմամբ։ 13 տարեկանում Էմի Ջուդիթ Լևին քննադատական հոդված է գրել Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգի Ավրորա Լի ֆեմինիստական աշխատանքի մասին։ 14 տարեկանում Հավալույս ամսագրում լույս է տեսել Լևիի առաջին բանաստեղծությունը՝ «Իդա Գրեյ կնոջ անձնազոհության պատմությունը»։ Էմի Ջուդիթ Լևիի ընտանիքը աջակցում էր կանանց կրթությանը և խրախուսում Էմիի գրական հետաքրքրությունները: 1876 թվականին Էմի Ջուդիթ Լևին ընդունվեց Բրայթոն ընդ Հոուվ ավագ դպրոց, այնուհետև սովորեց Քեմբրիջի Նյուհեմ քոլեջում։ 1879 թվականին Էմի Ջուդիթ Լևին առաջին հրեա ուսանողն էր Նյունհեմում, բայց ավարտելուց առաջ հեռացավ[4]:
Էմի Ջուդիթ Լևիի ընկերների ցանկում էին Կլեմենտինա Բլեքը, Էլեն Ուորդսվորթ Դարվինը, Դոլլի Ռեդֆորդը, Էլեոնորա Մարքսը (Կառլ Մարքսի դուստրը) և Օլիվ Շրայները։ 1886 թվականին Ֆլորենցիայում ճանապարհորդելիս Լևին հանդիպեց Վեռնոն Լիին՝ գիտաֆանտաստիկ գրող, իրենից վեց տարով մեծ գրականության տեսաբանին և սիրահարվեց նրան[5]: Երկու կանայք էլ իրենց աշխատանքներում շարունակեցին ուսումնասիրել շափյուղայի սիրո թեմաները: Լին ոգեշնչեց Լևիին գրել «Վերնոն Լի» բանաստեղծությունը:
1888 թվականին լոյս տեսած «Խանութի վեպը» Էմի Ջուդիթ Լևիի առաջին վեպն է: «Խանութի վեպը» համարվում է «Նոր կնոջ» վեպը, որում նկարագրվում է չորս քույրերին, ովքեր բախվում են 1880-ականների Լոնդոնում բիզնես վարող կանանց ընձեռած դժվարություններին և հնարավորություններին[6]: Էմի Ջուդիթ Լևիի երկրորդ վեպը՝ Ռուբեն Սաքս (1888 թվականին լոյս տեսած), գրել է, որպեսզի բավարարի գրական լուրջ քննարկման անհրաժեշտությունը... «Հրեական կյանքի և հրեական բնույթի բարդ խնդիրները», Էմի Ջուդիթ Լևին նախանշել և քննարկել է 1886 թվականի «Հրեան գեղարվեստական գրականության մեջ» հոդվածում[7]:
Էմի Ջուդիթ Լևին գրել է պատմվածքներ, էսսեներ և բանաստեղծություններ հանրաճանաչ և գրական պարբերականների համար: «Քոենը Երրորդությունից» և «Իր սերնդի իմաստուն մարդիկ» պատմվածքները, որոնք տպագրվել են Օսկար Ուայլդի «Կնոջ աշխարհը» ամսագրում, Էմի Ջուդիթ ԼևիԻ ամենահայտնի գործերից են։ 1886 թվականին Էմի Ջուդիթ Լևին սկսեց գրել էսսեների շարք հրեական մշակույթի և գրականության մասին «Հրեական տարեգրության» համար, այդ թվում՝ «Գետտոն Ֆլորենցիայում», «Հրեան գեղարվեստական գրականության մեջ», «Հրեական հումոր» և «Հրեա երեխաներ»։
Էմի Ջուդիթ Լևիի բանաստեղծական ստեղծագործությունները, ներառյալ «Համարձակ բալլադ կրոնի և ամուսնության մասին», բացահայտում են նրա ֆեմինիստական հայացքները: «Քսանթիպպոս և այլ բանաստեղծություններ» (1881 թվականին լոյս տեսած ) ներառում է «Քսանթիպպոս» բանաստեղծությունը, որը գրվել է Սոկրատեսի կնոջ ձայնով, «Երկրորդական բանաստեղծ» և այլ բանաստեղծություններ (1884 թվականին լոյս տեսած) ժողովածուն ներառում է ավելի դրամատիկ մենախոսություններ, ինչպես նաև քնարական բանաստեղծություններ։ Էմի Ջուդիթ Լևիի բանաստեղծությունների վերջին գիրքը՝ «Լոնդոնի սոսին» (1889 թվականին լոյս տեսած), պարունակում է տեքստեր, որոնցում առաջիններից մեկը ցույց տվեց ֆրանսիական սիմվոլիզմի ազդեցությունը[8]:
Էմի Ջուդիթ Լևին գիտնականների շրջանում մնում է քննարկման առարկա այն մասին, թե արդյոք նրան պետք է համարել վիկտորիանական դարաշրջանի լեսբուհի գրող: Էմի Ջուդիթ ԼևիՆ մի քանի բանաստեղծություններ է ուղարկել իր ընկեր Վիոլետ Փեյջեթին, հայտնի է նաև որպես «Վերնոն Լի», որոնցում նա խոստովանել է իր սերը: Այս բանաստեղծությունները ներառում են Էմի Ջուդիթ ԼևիԻ հայտնի գործերը՝ «Վերնոն Լի», «Նոր սեր» և «Նոր կյանք»: Այս երկու ստեղծագործություններում էլ խոսվում է մեկ այլ կնոջ հանդեպ անպատասխան սիրո մասին։ Գիտնականները շարունակում էին վիճել, թե արդյոք այդ ժեստերը բարեկամության կամ ուժեղ կրքի դրսևորում են եղել:
Էմի Ջուդիթ Լևին վաղ մանկությունից տառապում էր խորը դեպրեսիայի նոպաներից։ Հետագա տարիներին նրա դեպրեսիան սրվեց ռոմանտիկ հարաբերությունների հետ կապված, ինչպես նաև իր փորձառությունների և այն գիտակցության հետ, որ նա ավելի ու ավելի է կորցնում լսողությունը: 1889 թվականի սեպտեմբերի 9ին[9]՝ 28-րդ տարեդարձից երկու ամիս առաջ նա ինքնասպանություն է գործել՝ հայրական տանը շնչահեղձ լինելով[10]: Օսկար Ուայլդը Էմի Ջուդիթ Լևիի մասին մահախոսական է գրել «Կանանց աշխարհ» ամսագրում, որում բարձր է գնահատել նրա տաղանդները[11]: Էմի Ջուդիթ Լևին եղել է առաջին հրեա կինը, ով դիակիզվել է Անգլիայում: Էմի Ջուդիթ Լևիի մոխիրը թաղվել է Լոնդոնի «Լճակ Ճանապարհի Գնդակներ» գերեզմանատանը[12]:
1993 թվականին «Մելիվն Նյու» հրատարակչությունը լույս է ընծայել Լևիի ստեղծագործությունների ժողովածուն, որը հրատարակվել է որպես Էմի Լևիի վեպերի և ընտրյալ ստեղծագործությունների ամբողջական ժողովածու (1861-1889 թվականներ) [13]:
<ref>
պիտակ՝ «TypoObituary
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Լևի» հոդվածին։ |
|