Էմմի Սիլման | |
---|---|
Ծնվել է | 1954[1], 1955[2][3] կամ 1966[4] |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բարդ Քոլեջ |
Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ և արվեստագետ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Էմմի Սիլման (անգլ.՝ Amy Sillman, 1954[1], 1955[2][3] կամ 1966[4], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[5]), ամերիկացի նկարիչ։ Նրա ստեղծագործությունների ձևերը տարբեր են. դրանք նկարներ են, մուլտֆիլմեր, կոլաժները և տեսանյութերը iPhone-ի հետ[9]։ Սթիլմանը Բարդ քոլեջի Միլթոն Էյվերի անվան արվեստի բարձրագույն դպրոցում գեղանկարչության բաժնի համանախագահն է և Շտեդեշուլում կերպարվեստի պրոֆեսոր է[10][11]։
Էմի Սիլմանը ծնվել է Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում։ Մինչև Մանհեթենի գեղարվեստի դպրոցը ավարտելը 1979 թվականին նա աշխատել է ամենատարբեր վայրերում՝ Ալյասկայում գտնվող պահածոների գործարանում, Չիկագոյի մետաքսագործության ֆաբրիկայում, Նյու Յորքի համալսարանում սովորել է Միավորված ազգերի կազմակերպության համար ճապոներենից թարգմանություններ անել[12]։ Հայտնվելով գեղարվեստի դպրոցում՝ Սիլմանը մասնակցել է Heresies: A Feminist Publication on Art and Politics ֆեմինիստական ամսագրի հրատարակությանը[13]։ 1995 թվականին Բարդ քոլեջում ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան[11]։
Սթիլմանը սկսել է ակտիվորեն զբաղվել գեղանկարչությամբ 1970-ական թվականների կեսերից։ Նա կրել է Նյու Յորքի դպրոցի և աբստրակտ էքսպրեսիոնիստների, մասնավորապես Վիլլեմ դե Կունինգի և Ֆիլիպ Գուստոնի ազդեցությունը[14]։ Սակայն նա ինքը իրեն չի համարում աբստրակտ էքսպրեսիոնիստ՝ հայտարարելով․ «Ես ուզում էի իմանալ աբստրակտ էքսպրեսիոնիզմի և հաստոցային գեղանկարչության քննադատության մասին ոչ այն բանի համար, որ նմանակեմ այն, այլ այն բանի համար, որ դրանք ինձ դուր չէին գալիս»[15]։
Սիլմանի աշխատանքները նույնքան ապստրակտ են, որքան ներկայացուցչական՝ դրանք ներառում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են կոլաժը և սխեմատիկ կերպարները[16]։ Artforum-ի 2006 թվականի հոդվածում[17] գեղարվեստական քննադատ Յան Ավգիկոսը գրել է, որ Սիլմանի նկարները «շրջանցում են աբստրակցիայի եզրերը՝ խառնելով գույնի բծերը քաոսային գծի բռնկումներով և ցանցավոր կոմպոզիցիոն հիմնակմախքով»։ Նրա բազմամակարդակ աշխատանքն իր բովանդակությամբ հաճախ հումոր, վիզուալ կատակներ[18], մուլտֆիլմի դրվագներ, հոգեբանական տարրեր և ֆեմինիստական քննադատություն է պարունակում[16]։
The New York Times–ի հետազոտության մեջ Սիլմանի աշխատանքների ցուցահանդեսի համար 2006-ին Sikkema Jenkins & Co-ում, Կեն Ջոնսոնը գրել է. «նկարներն առավել հաճելի են, մասնավորապես, մոտիկից նայելուց, որտեղ դիտորդը կարող է ուսումնասիրել հարուստ և բարդ տեքստուրաներ և գույներ...»։ 2007 թվականին Սիլմանը Crown Point Press-ում կատարել է չորս փորագրություններ։ Այդ փորձի մասին նա ասել է. «այն ամենը, ինչ ես լույս աշխարհ եմ բերել իմ գեղանկարչությունում, տպագրության գործընթացում փշրվել է շերտերի։ Դուք վերցնում եք հարյուր շերտը մեկը մյուսից առանձին-առանձին, և պարզում եք, թե դրանցից որ վեցը կաշխատեն»[19]։ Արվեստագետ և արվեստի հոգաբարձու Հելեն Մոլեսվորտի կարծիքով «Սիլմանի ստեղծագործությունը բնութագրվում է արմատական տեղաշարժերով՝ ներկապնակում, քսուկում, մասշտաբում և մակարդակում, որի շրջանակներում ստեղծագործությունը կառուցված է նկարչության կամ գեղանկարչության տրամաբանությամբ»[16]։
|