Էնիդ Յանդել

Էնիդ Յանդել
անգլ.՝ Enid Yandell
Ի ծնեանգլ.՝ Enid Bland Yandell
Ծնվել էհոկտեմբերի 6, 1869(1869-10-06)[1][2]
ԾննդավայրԼուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[3]
Վախճանվել էհունիսի 13, 1934(1934-06-13)[4] (64 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎիտտի ակադեմիա և Art Academy of Cincinnati?
Մասնագիտությունքանդակագործ և արվեստագետ
ՈւսուցիչՕգյուստ Ռոդեն, Philip Martiny?, Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիս, Lorado Taft? և Karl Bitter?
Պարգևներ
ԱնդամակցությունWhite Rabbits? և Քանդակագործների ազգային ընկերություն
ՀայրLunsford Yandell Jr.?
 Enid Yandell Վիքիպահեստում

Էնիդ Յանդել (անգլ.՝ Enid Yandell, հոկտեմբերի 6, 1869(1869-10-06)[1][2], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[3] - հունիսի 13, 1934(1934-06-13)[4], Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[3]), ամերիկացի քանդակագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականի հոկտեմբերի 6-ին Լուիսվիլում (Կենտուկի)՝ Լանսֆորդ[5] և Լուիզ Յանդելների[6] ընտանիքում։ Ուներ 2 քույր՝ Մոդ Յանդել (1871-1962) և Էլսի Յանդել (1874-1939), և եղբայր՝ Լանսֆորդ Յանդել (1878-1927)։

Սովորել է Լուիսվիլի Հեմփթոն քոլեջում, որտեղ ստացել է արվեստի սկզբնական գիտելիքներ։ Այնուհետև սովորել է Ցինցինատիի Արվեստի ակադեմիայում՝ երկու տարում ավարտելով ուսումնառության քառամյա ծրագիրը։ Այն ավարտել է մեդալով 1889 թվականին։ Որպես կին-քանդակագործների «Սպիտակ նապաստակներ» խմբի անդամ՝ Էնիդ Յանդելը օգնել է Լորադո Թաֆթին նախագծել Ամերիկյան այգեգործական տաղավարը Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում 1893 թվականին։

1894 թվականին նա մեկնել է Փարիզ, որտեղ սովորել և աշխատել է Օգյուստ Ռոդենի և Ֆրեդերիկ Մակմոնիսի հետ։ Նա նաև աշխատել է Մոնպառնասի Վիտտի ակադեմիայի այլ քանդակագործների հետ։ Հետագայում նա հաճախակի ճանապարհորդում էր Փարիզ և ցուցադրում Փարիզյան սալոնում։

1898 թվականին Էնիդ Յանդելը դարձել է Քանդակագործների ազգային ընկերության առաջին կին անդամը։

Արվեստից բացի Էնիդ Յանդելը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ Նա նպաստել է ապագա նկարիչների կրթությանը՝ 1908 թվականին հիմնադրելով Մասաչուսեթսի «Branstock School» դպրոցը։ Նա նաև համագործակցել է «Appui Aux Artists» շարժման հետ՝ ի պաշտպանություն արվեստագետների։ Յանդելը կանանց ընտրական իրավունքի ջատագովն էր, և քարոզարշավ էր իրականացնում նախագահ Քալվին Քուլիջի ընտրության համար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժմանը և աշխատել Ֆրանսիայում։ Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո նա աշխատել է Նյու Յորքում՝ որպես Ամերիկյան Կարմիր Խաչի հաղորդակցության կապի տնօրեն։

Էլսին ամուսնացած էր ամերիկացի ճարտարապետ Դոն Բարբերի (1871-1925) հետ։ Մահացել է 1934 թվականին հունիսի 13-ին Բոստոնում (Մասաչուսեթս)։ Թաղված է Լուիսվիլի Cave Hill Cemetery գերեզմանատանը[7]։

Էնիդ Յանդելը մի շարք ստեղծագործությունների հեղինակ է։ Նրա գործերից մի քանիսը գտնվում է Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի Speed Art Museum թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]