Էննի Գեյլոր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1955 (69 տարեկան) կամ նոյեմբերի 2, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Մեդիսոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
Մասնագիտություն | ակտիվիստ, իրավապաշտպան, կանանց իրավունքների պաշտպան և գրող |
Annie Laurie Gaylor Վիքիպահեստում |
Էննի Լոուրի Գեյլոր (անգլ.՝ Annie Laurie Gaylor, փետրվարի 11, 1955 կամ նոյեմբերի 2, 1955, Մեդիսոն, ԱՄՆ), ամերիկացի հասարակական ակտիվիստ և գրող, համահիմնադիր և ամուսնու հետ՝ «Ազատություն կրոնական ֆունդամենտալիզմից» (FFRF) կազմակերպության համանախագահ[1]։
Էննի Գեյլորը ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում։ 1980 թվականին ավարտել է Վիսկոնսինի համալսարանը՝ ստանալով լրագրության որակավորում։
2010 թվականին նա ստացել է մրցանակ Ամերիկյան հումանիստական ասոցիացիայի կողմից[2]։ Գեյլորը հրավիրվել է ելույթ ունենալու տարբեր կոնֆերանսներում, ներառյալ 2012 թվականին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում տեղի ունեցած Աթեիստների համաշխարհային կոնվենցիայում[3] և Մինեսոտայի տարածաշրջանային աթեիստական համաժողովներում[4]։ Աշխատել է աշխարհիկ ուսանողների դաշինքի խոսնակների բյուրոյում[5]։
Նա աշխատում է որպես խմբագիր Freethinking Today կազմակերպության թերթում, որը լույս է տեսնում տարին 10 անգամ։ Նա իրեն անվանում է ֆեմինիստ և ազատական։ Մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Վայ կանանց. այսպես է ասում Աստվածաշունչը», «Վստահության խախտում. Եկեղեցում երեխաների չարաշահում» և «Կանայք առանց նախապաշարմունքների. ոչ աստված, ոչ տեր» գրքի խմբագիր։
1984 թվականին Գեյլորը հանդիպել է Դեն Բարքերին, երբ նրանք հյուր էին Օփրա Ուինֆրիի շոուում։ Նրանք սկսել են հանդիպել 6 ամիս անց, իսկ 1987 թվականին ամուսնացել են։ Նրանք ունեն դուստր՝ Սաբրինա Դելատա[6]։ Գեյլորը Կանանց բժշկական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է[7], որն օգնում է կանանց վճարել աբորտի ծառայությունների համար[8]։ 1977 թվականին Գեյլորը ղեկավարել է բողոքի շարժում իր մոր և այլ ֆեմինիստների հետ, ինչը հանգեցրել է դատավոր Արչի Սայմոնսոնի հրաժարականին այն բանից հետո, երբ նա դատապարտել է բռնաբարության զոհին[9][10][11]։ Նա մասնակցել է այլ բողոքի ակցիաների՝ բողոքի ցույց Հարավային Դակոտայում աբորտի իրավունքի սահմանափակման դեմ[12], Վիսկոնսինում դատական ապօրինությունների դեմ բողոքի ակցիային[13], ինչպես նաև բողոք՝ ընդդեմ հրազենային բռնության[14]։
Գեյլորը իր մոր՝ Էն Նիկոլ Գեյլորի և հանգուցյալ Ջոն Սոնթարքի հետ 1978 թվականին հիմնել է «Ազատությունը կրոնական ֆունդամենտալիզմից» (FFRF) կազմակերպությունը՝ Գեյլորի ընտանիքի սեղանի շուրջ հավաքույթի ժամանակ[6]։ Գեյլորի ջանքերն էին FFRF-ը դարձնել ԱՄՆ-ում աթեիստների և ագնոստիկների ամենամեծ կազմակերպությունը[15]։
Գեյլորը հայտնվել է բազմաթիվ տպագիր հրապարակումներում, ռադիոյով և հեռուստատեսությամբ՝ քննարկելով FFRF-ի գործունեությունը, ներառյալ Լաս Վեգասի գրաքննված աթեիստական գովազդային արշավը[16] և Աղոթքի Ազգային օրվա դեմ գործը[17]։
Գեյլորն օգնում է տպագիր լրատվամիջոցներին լուսաբանել կանանց խնդիրները. ինչպես է քաղաքականությունն ազդում կանանց՝ Վիսկոնսինում վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության վրա[18], թունիսցի կինը ձերբակալվել է մերկ լուսանկար հրապարակելու համար[19], «Կանացի առեղծվածի» 50-ամյակը և կանանց կարգավիճակն ամբողջ աշխարհում կանանց համաժողովից ի վեր Սենեկայում (1848)[20][21][22]։
Գեյլորն իր ամուսնու՝ Դեն Բեյքերի հետ վարում է շաբաթական մեկժամյա ռադիոհաղորդում, որը կոչվում է «Freethought Radio»[23]:
Հեղինակ
Խմբագիր
{{cite news}}
: |first=
missing |last=
(օգնություն)
{{cite news}}
: |first=
missing |last=
(օգնություն)