Էռնեստա Բիզի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18, 1788[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Austrian Lombardy, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 13, 1859[1][2][3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Սարդինիայի թագավորություն, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | փորագրիչ և նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Ամուսին | Giuseppe Bisi? |
Զավակներ | Antonietta Bisi? և Fulvia Bisi?[4] |
![]() |
Էռնեստա Բիզի (ծննդյան անունը` Լենյանի, իտալ.՝ Ernesta Legnani Bisi, հունիսի 18, 1788[1][2][3][…], Միլան, Austrian Lombardy, Ավստրիական կայսրություն - նոյեմբերի 13, 1859[1][2][3], Միլան, Սարդինիայի թագավորություն, Իտալիա), իտալացի նկարչուհի և փորագրող։
Գեղանկարչություն է սովորել Միլանի Բրերա գեղարվեստի ակադեմիայում` Ջուզեպպե Լոնգի ղեկավարությամբ։ Ուսման ընթացքում ճանաչվել է փայլուն ուսանող, 1810 թվականին պարգևատրվել է ակադեմիայի մրցանակով։
1811 թվականին ամուսնացել է Բրերայի ակադեմիայի պրոֆեսոր, բնանկարիչ Ջուզեպպե Բիզիի հետ։ Զույգն ունեցել է հինգ երեխա։
Ռիսորզիմենտոյի համոզված կողմնակից է, բարեկամություն է հաստատել և օժանդակել է բազմաթին կարբոնար կանանց («ածխագործ»), որոնցից է նկարչուհի Բյանկա Միլեզին։ Իր «Dodes sonitt all’abaa Giovan» բանաստեղծության մեջ, գրող Կարլո Պորտան հիշում էր նրա մասին, «È in tra i donn la Milesi, la Legnana» («Միլեզի և Լենյանի կանանց միջև»)։
Էռնեստա Բիզին նկարիչ- դիմանկարիչ է։ Փորագրության բնագավառում (պղնձի վրա) համարվում է հինգ աշխատանքների հեղինակ։ Նրա կողմից կատարվել են Մարկո դը Օջոնոյի, Ջակոմո Կավեդոնի, Ջակոմո Պալմայի (կրտսեր) և Պարիս Բորդոնեի կտավների փորագրություններ, Միլանում Բրերա պատկերասրահի համար, ինչպես նաև մի շարք ճանաչված կանանց դիմանկարներ, որոնցից են Մարիա Գաետանա Անեզին, Վիտտորիա Կոլոննան և մյուսները։ Ստեղծել է նաև ջրաներկով դիմանկարներ։
Նրա դուստրն է եղել նկարիչ-բնանկարիչ Ֆուլվիա Բիզին (1818-1911)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստա Բիզի» հոդվածին։ |
|