Իր դերասանական կարիերան սկսել է 2015 թվականին՝ նկարահանվելով «Կարծրատիպ» և «Հրդեհ» կարճամետրաժ ֆիլմերում։ Հետագայում նկարահանվել է «Պարզապես Չարլի» (2017) և «Բարձրաշխարհիկ կյանք» (2018) ֆիլմերում։ 2022 թվականի նա միացել է Amazon Prime Video հարթակի «Սալթբըրն» ֆիլմի դերասանական կազմին[7]։
Հեռուստատեսությունում իր դեբյուտը կատարել է 2017 թվականին՝ ITV հեռուստաալիքի «Հալկիոնը» դրամայում որպես Բիլլի Թեյլոր։ 2017-2022 թվականներին նկարահանվել է BBC Two և Նեթֆլիքս հարթակների «Վերջին թագավորությունը» պատմական դրամայում որպես Օսֆերթ։
2019 թվականից նկարահանվում է BBC One հարթակի «Աշխարհը կրակի մեջ» դրամայում որպես Թոմ Բենեթ[8]։
2022 թվականից նկարահանվում է ITV հեռուստաալիքի «Ձգանի կետ» քրեական թրիլլերում որպես Բիլլի Վաշինգտոն։ Նույն թվականին սկսել է նկարահանվել HBO հեռուստաալիքի «Վիշապի տունը» հեռուստասերիալում որպես Արքայազն Էյմոնդ Թարգարիեն։ «Վիշապի տունը» հանդիսանում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելը և Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի«Կրակ և արյուն» ֆենտեզի վեպի էկրանավորումը[9][9][10][11][12][13]։