Էվրենլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 29-30 կմ արևմուտք, Եփրատ գետի հովտում՝ նրա ձախափնյա լեռնային վայրում։
Եղել է հայաբնակ գյուղ։ 1829-1830-ական թվականներին հայերը տեղափոխվել են Արևելյան Հայաստան։ 1877-1878 թվականներին գյուղն ուներ 238 թուրք բնակիչ[2]։