Էտիեն Մորիս Ժերար | |
---|---|
ապրիլի 4, 1773[1][2][3][…] - ապրիլի 17, 1852[1][3][4][…] (79 տարեկան) | |
Ծննդավայր | Դանվիլիե |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Église Sainte-Maure-et-Sainte-Brigide, Nogent-sur-Oise |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կոչում | դիվիզիոնի գեներալ |
Հրամանատարն էր | 2nd Army Corps? |
Մարտեր/ պատերազմներ | նապոլեոնյան պատերազմներ |
Պարգևներ |
Էտիեն Մորիս Ժերար (ֆր.՝ Étienne Maurice Gérard, ապրիլի 4, 1773[1][2][3][…], Դանվիլիե - ապրիլի 17, 1852[1][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ռազմական գործիչ, Ֆրանսիայի մարշալ (1830 թվական), գրաֆ (1813 թվական), հեղափոխական և նապոլեոնյան պատերազմների մասնակից, մարշալ Գրուշիի աջ ձեռքը, Վավռի ճակատամարտի հերոս։ Լուի Ֆիլիպ I-ի օրոք՝ ռազմական նախարար։ Գեներալի անունը փորագրված է Փարիզի Հաղթական կամարի վրա։
Ժան Ժերարի (ֆր.՝ Jean Gérard, 1739–1801) և Մարի-Ժան Սեն-Ռեմիի (ֆր.՝ Marie-Jeanne Saint-Rémy, 1733–1803) որդին է[5]։
Սկսել է ծառայել 1791 թվականին՝ որպես կամավոր։
1794 թվականին Ժերարը նշանակվել է Բերնադոտիի օգնական և ուղեկցել է նրան Իտալիա, Ռեյն և Վիեննա կատարած արշավների ժամանակ։ Մասնակցել է 1805, 1809 և 1810 թվականներին կայացած ճակատամարտերին[6]։
1812 թվականի Ռուսական արշավանքի ժամանակ սկզբում եղել է բրիգադի իսկ հետո դիվիզիայի հրամանատար։ «Մեծ բանակի» նահանջի ժամանակ մարշալ Դավուի կորպուսում կատարել է արիերգարդի պարտականությունները։ 1813 թվականին Լայպցիգի ճակատամարտի ժամանակ Ժերարը ծանր վիրավորվել է։ 1814 թվականին աչքի է ընկել Լա-Ռոտյերի և Մոնտրոյի ճակատամարտերում։ 1815 թվականին որպես 4-րդ կորպուսի հրամանատար մասնակցել է Վավռի ճակատամարտին և ծանր վիրավորվել է։
1822 թվականին ընդգրկվել է դեպուտատների պալատում՝ համալրելով ընդդիմության շարքերը։ Հուլիսյան հեղափոխությունից հետո դարձել է զինվորական նախարար և ստացել է մարշալի կոչում։ 1831 թվականին նշանակվել է Հյուսիսային բանակի գերագույն հրամանատար, որի հետ երկիր ներխուժաց հոլանդացիներին հետ է մղել Բելգիա․ 1832 թվականին պաշարել և ստիպել է հանձնել Անտվերպենը, որը պաշտպանել է իր նախկին ծառայակից Դավիդ Շասսեն։
Էտիեն Մորից Ժերարը մահացել է 1852 թվականի ապրիլի 17-ին Փարիզում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)