Էրեն Էրդեմ

Էրեն Էրդեմ
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն[1]
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 14, 1986(1986-08-14)[2] (38 տարեկան)
Ծննդավայր Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա[2]
Քաղաքացիություն  Թուրքիա

Էրեն Էրդեմ (թուրքերեն՝ Eren Erdem, օգոստոսի 14, 1986(1986-08-14)[2], Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա[2]), թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ժողովրդահանրապետական կուսակցությունից։ Հայտնի է դարձել 2015 թվականի դեկտեմբերին` հրապարակելով փաստաթղթեր Իրաքի և Լևանտի իսլամական պետության գրոհայինների հետ թուրքական կառավարության կապի մասին։ Անկարայի դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել Էրեն Էրդեմի նկատմամբ՝ պետական դավաճանության մեղադրանքով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի օգոստոսի 14-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում։ Նախնական և միջնակարգ կրթություն է ստացել Ստամբուլում։ Գրել է ութ գիրք[3]։

2015 թվականի հունիսին ընտրվել է Ազգային մեծ ժողովի անդամ Ժողովրդահանրապետական կուսակցությունից։ Նույն տարվա նոյեմբերին վերընտրվեց։ 2018 թվականի հունիսին կայացած հաջորդ խորհրդարանական ընտրություններում չի վերընտրվել, ինչի հետևանքով կորցրել է պատգամավորական անձեռնմխելիությունը և 2018 թվականի ամռանը ձերբակալվել է «ահաբեկչությանն օժանդակելու» մեղադրանքով[4]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Տիրապետում է անգլերեն լեզվին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/eren-erdem-1986
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://erenerdem.net/sayfalar-Eren-Erdem-Kimdir-
  3. «Biography». www.haberler.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  4. В Турции задержали оппозиционного депутата
  5. «Eren Erdem's official biography». erenerdem.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրեն Էրդեմ» հոդվածին։