Էրիկ Ասատուրյան ֆր.՝ Éric Assadourian | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա և Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 24, 1966[1] (58 տարեկան) կամ հունիսի 24, 1966 (58 տարեկան) | ||
Ծննդավայր | Սեն Մորիս | ||
Հասակ | 172 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էրիկ Ասատուրյան (սեպտեմբերի 24, 1966[1] կամ հունիսի 24, 1966, Սեն Մորիս), նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղացել է որպես հարձակվող։ 2020 թվականից գլխավորում է Լանսի ակադեմիան։
Ծնվելով Ֆրանսիայում` խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում և 1996 թվականի հոկտեմբերի 5-ի իր առաջնախաղից հետո մասնակցել է 12 միջազգային խաղի` խփելով 3 գոլ, այդ թվում՝ 1998 թվականի Աշխարհի գավաթի նախընտրական փուլի Հյուսիասային Իռլանդիայի դեմ խաղի ժամանակ։
Կարիերայի ավարտից հետո Ասատուրյանը աշխատել է Բրեստ ՖԱ-ի և Լանս ՖԱ-ի երիտասարդական հավաքականների հետ[2]։ 2005 թվականից մինչև 2011 թվականը նա տարբեր պաշտոններ է ունեցել Լանսում, ներառյալ մինչև 18 տարեկանների հավաքականի և պահեստայինների ավագ թիմի կառավարումը։
2012 թվականի հունիսից 2014 թվականի հունիսը նա աշխատել է Կատարի Ալ-Դուխաիլ ակումբում, այդ թվում նաև երիտասարդական հավաքականի հետ։ Այնուհետև վերադարձել է Բրեստ ՖԱ և դարձել նրանց մինչև 19 տարեկանների ղեկավար։ 2019 թվականի հունիսին նշանակվել է Ռենն ՖԱ-ի մինչև 19 տարեկանների հավաքականի և երիտասարդական հավաքականի պատասխանատու[3]։ Այնուամենայնիվ, 4 ամիս անց նա որոշել է հրաժարվել պաշտոնից։ 2020 թվականի հունվարին նա վերադարձել է Լանս՝ որպես ակուբի ակադեմիայի ղեկավար[4]։
Թուլուզ
Գենգան
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Միավոր | Արդյունք | Առաջնություն |
---|---|---|---|---|---|---|
1 | 1996 թվականի հոկտեմբերի 5 | Հյուսիսային Իռլանդիա | Հյուսիսային Իռլանդիա | 1–1 | Ոչ-ոքի | 1998 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլ |
2 | 1997 թվականի օգոստոսի 20 | Պորտուգալիա | Պորտուգալիա | 1–3 | Պարտություն | 1998 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլ |
3 | 1997 թվականի սեպտեմբերի 6 | Հայաստան | Ալբանիա | 3–0 | Հաղթանակ | 1998 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլ |