Էրսկինվիլյան թագավորները անգլ.՝ Erskineville Kings | |
---|---|
Երկիր | Ավստրալիա |
Ժանր | դրամա |
Թվական | 1999 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալան Ուայթ |
Դերակատարներ | Հյու Ջեքման |
Պատմվածքի վայր | Սիդնեյ |
Նկարահանման վայր | Սիդնեյ |
Տևողություն | 90 րոպե[1] |
Շահույթ | 183 691 A$[2] |
Էրսկինվիլյան թագավորները (անգլ.՝ Erskineville Kings), 1999 թվականի մելոդրամա՝ նկարահանված Radical Media-ի և ռեժիսոր Ալան Ուայտի կողմից Palace Films-ի համար։ Ֆիլմի շապիկը թողարկվել է 1999 թվականի հունվարի 1-ին[3]։ Ֆիլմի գլխավոր դերասան Հյու Ջեքմանը արժանացել է «լավագույն տղամարդկային կերպար» մրցանակին FCCA մրցանակաբաշխությունում՝ իր կատարած Բարկի 25ամյա եղբոր դերի համար, ով հոր մահի լուրը լսելով վերադառնում է տուն[4]։
Ֆիլմը պատմում է 2 եղբայրների պատմություն։ Բարկը՝ 25ամյա երիտասարդը, 2 տարի ապրելով հյուսիսային շրջաններում՝ վերադառնում է տուն։ Պատճառը մահացած հայրն էր։ Ֆիլմը սկսվում է Բարկի՝ լուսաբացին կայարանից ժամանումով և եղբորը փնտրելով։ Նրա հիշողություններից մենք տեղեկանում ենք, որ Բարկը հեռացել էր տնից 2 տարի առաջ, որպեսզի զերծ մնար հոր զայրույթից։ Մեծ եղբայր Ուեյսին, ով մնացել էր հորը խնամելու համար, այդքան էլ չէր ուրախացնում այն, որ եղբայրը բացակայում է տնից։
Զբոսանքից հետո նա հանդիպում է իր հին բարեկամներից մեկին՝ Ուեյնին, ով նրան տեղեկացնում է եղբոր գտնվելու վայրի մասին։ Արդյունքում՝ Ուեյսին հաջողվում է գտնել եղբորը պանդոկում, որտեղ պարզվում է, որ Բարկի ու Ուեյսի մայրը հեռացել է ընտանիքից 15 տարի առաջ, և որ Ուեյսը արագացրել է հոր մահը։
Բարկը նաև հանդիպում է նախկին ընկերուհուն, և նրանց հաջողվում է վերականգնել հարաբերությունները։
Ֆիլմը նկարահանվել է Նյութաուն և Էրսկինվիլ փողոցներում, ինչպես նաև՝ գրախանութներ Գաուլդայում և Նյութաունում։ Ֆիլմի անվանումը կոչ է արքայական այն հյուրանոցին, որտեղ և տեղի է ունեցել ֆիլմի նկարահանումների մեծ մասը[5]։
|