Էրվին Ջոնսոն Ervin Johnson | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Կենտրոնական | |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 21, 1967 (56 տարեկան) | |
Ծննդավայր | Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,11 մ | |
Քաշ | 111 կգ | |
Դպրոց | Բլոկ (Նոր Օռլեան, Լուիզիանա) | |
համալսարան | Նոր Օռլեան (1989—1993) | |
Դրաֆթի տարի | 1993 / ռաունդ` 1 / ընտր.` 23-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սիեթլ Սուպերսոնիքս | |
Կարիերա սկիզբ | 1993 թվական | |
Կարիերա ավարտ | 2006 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Էրվին Ջոնսոն (անգլ.՝ Ervin Johnson, դեկտեմբերի 21, 1967, Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Էրվին Ջոնսոնը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ Սովորել է Բլոկի Ջոնսվիլյան դպրոցում, որտեղ խաղացել է տեղի բասկետբոլային ակումբի կազմում։ 1993 թվականին ավարտել է Նոր Օռլեանի համալսարանը, որտեղ չորս տարի շարունակ խաղացել է «Նյու Օռլեան Պրիվետիրս» ակումբի կազմում։ Այդտեղ նա հաջող կարիերա է անցկացրել՝ արդյունքում հավաքելով 1608 միավոր, 1287 անդրադարձ և 294 բլոկշոտ, բացի դրանից երկու տարի անընդմեջ իր թիմին օգնել է հաղթել «American South» կոնֆերենցիայի պարբերական առաջնությունը (1990—1991), իսկ 1993 թվականին՝ «Sun Belt» կոնֆերենցիայի պարբերական առաջնությունը[1]։
Խաղացել է կենտրոնականի դիրքում։ 1993 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից 23-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Դենվեր Նագեթս», «Միլոուքի Բաքս» և «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբների կազմում։ Ընդհանուր NBA-ում անցկացրել է 13 մրցաշրջան։ 1993 թվականին ճանաչվել է Sun Belt կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ Ընդհանուր NBA-ի կարիերայի ընթացքում անցկացրել է 845 խաղ, որոնցում հավաքել է 3473 միավոր (4,1 մ/խ), կատարել է 5148 անդրադարձ, 387 փոխանցում, 471 խլում և 1087 բլոկշոտ։
1991 թվականին Էրվին Ջոնսոնը ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է Շեֆիլդում անցկացվող ամառային ունիվերսիադի չեմպիոն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվին Ջոնսոն» հոդվածին։ |
|