Ընդդիմության ելույթները Վրաստանում (2007) |
---|
2007 թվականին ընդդիմության ելույթները Վրաստանում, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների և նրանց աջակցող բնակչության բազմահազարանոց հանրահավաքները Թբիլիսիում (50 000 մարդ)[1], որը ուղղված էրքաղաքական կուրսի դեմ և անցկացվում էր Վրաստանի կառավարության և անձամբ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կողմից։
Առաջին բողոքները հաջորդեցին 2007 թվականի սեպտեմբերին և կրում էին խաղաղ բնույթ, ցուցարարների թվաքանակը փոքր էր։ Սակայն վրացական «Իմեդի» հեռուստաալիքի ուղիղ եթերում ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի արտահայտած մեղադրանքներից հետո, որոնք ուղղված էին գործող նախագահին, իրավիճակը Վրաստանում ավելի սրվեց։ Մասնավորապես, Օկրուաշվիլիի խոսքում ասվում էր Միխեիլ Սաակաշվիլիի ֆիզիկական քաղաքական ընդդիմախոսների ոչնչացման մասին հենց նախագահի իմացությամբ, օրինակը բերեվեց Զուրաբ Ժվանիայի սպանությունը[2]։
Ելույթների հաջորդ փուլը սկսվել է 2007 թվականի նոյեմբերին, իսկ հենց նոյեմբերի 2-ին Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել էին, ըստ տարբեր գնահատականների համաձայն, 50-ից 100 հազար ընդդիմության կողմնակիցներ, որոնք պահանջում էին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, փոփոխել ընտրական օրենսդրությունը և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Երբ իշխանությունները հրաժարվեցին զիջումների գնալ, ընդդիմության առաջնորդները հայտարարեցին, որ իրենց գլխավոր պահանջը նախագահի հրաժարականն է։ Հաջորդ օրերին ցուցարարների թիվը կազմել է 10 000-ից 15 000 մարդ, ավելի ուշ՝ ցուցարարների թիվը նվազել է մինչև մի քանի հազարի[3]։ Նոյեմբերի 7-ի առավոտյան, երբ խորհրդարանի շենքի մոտ կային շուրջ 200 մարդ, նրանց հրապարակից դուրս բերեցին ոստիկանության աշխատակիցները, պատճառաբանելով, որ ակցիայի մասնակիցները խանգարում են հասարակական տրանսպորտի երթևեկությանը, իսկ հրապարակը պետք է կարգի բերվի։ Ցուցարարների և ոստիկանության միջև ծեծկռտուք սկսվեց, տեղի իրադարձություններին զոհ դարձան բազմաթիվ ընդդիմադիր ուժեր, որոշ ժամանակ անց հրապարակ մտան հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Նրանք հավաքվածների դեմ կիրառեցին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ[4]։ Թբիլիսիի հիվանդանոցներ տեղափոխվեցին մոտ 360 տուժածներ տարբեր աստիճանի թունավորումներով[5], ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին 600 տուժածների մասին։
Ինչպես նշել է այդ առիթով միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը[6]։
Մեր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ վրացական իշխանությունները չափն անցել են, երբ ոստիկանությունը հետապնդում էր և ծեծում խաղաղ ցուցարարներին և տեռորի ենթարկել լրագրողներին։ Ոստիկանության գործողությունները նոյեմբերի 7-ին իրավակարգի պահպանության համար ոչ օրինական միջոցներով են կատարվել։
Ոստիկանության կողմից ծեծվել էին ընդդիմության առաջնորդները, լրագրողները և Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին, ով ասել է.
«Ես տեսել եմ, թե ինչպես էին մահակներով ծեծում ընկած մարդկանց։ Փորձեցի կանգնեցնել նրանց, սակայն, ինձ դաժանորեն ծեծեցին, Վրաստանը դարձել է մի երկիր, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված չեն տարրական մակարդակով»[7]։