Թագավորական աշտարակի գանձը | |
---|---|
Մշակող | Her Interactive |
Հրատարակիչ | Dreamcatcher Interactive |
Դիստրիբյուտոր | Steam |
Միջերեսի լեզու | անգլերեն[1] |
Սերիայի մաս | Nancy Drew? |
Վայր | ԱՄՆ |
Թողարկման թվական | օգոստոսի 1, 2001 և մայիսի 22, 2017[1] |
Պլատֆորմներ | Windows |
Ժանր | քվեստ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ[1] |
Կրիչ | թվային բաշխում |
🌐 | herinteractive.com/shop-games/nancy-drew-treasure-in-the-royal-tower/ |
Թագավորական աշտարակի գանձը(աանգլ.՝ Treasure in the Royal Tower) Նենսի Դրյու խաղաշարքի չորրորդ խաղն է, որը արտադրվել է Her Interactive[2][3][4][5] ընկերության կողմից և նախատեսված է Microsoft Windows համակարգի համար։ Այն դուրս է եկել 2001 թվականի օգոստոսի մեկին։ Խաղի գլխավոր հերոսը երիտասարդ դետեկտիվ Նենսին Դրյուն է։ Խաղում գործում են ավագ դետեկտիվ և կրտսեր դետեկտիվ ձևերը։ Խաղի սյուժեն հիմնված է 1995 թվականին լույս տեսած համանուն գրքի հիման վրա[6][7]։
Նենսի Դրյուն իր ձմեռային արձակուրդը վայելում է Վիսկոնսին քաղաքի Վիքֆորդ ամրոցում։ Նրա ժամանելուց քիչ անց պարզվում է, որ ամրոցի գրադարանը ամբողջովին խառնաշփոթի է ենթարկվել և հյուրերից մեկը թալանվել է։ Բացի դրան եղանակի վատթարացման պատճառով ամրոցի հյուրերը որոշ ժամանակով չեն կարող լքել տեղանքը։ Ամրոցը եղել է միլիոնատեր Էզրա Վիքֆորդի սեփականությունը։ Ամրոցում առկա աշտարակներից մեկը Վիքֆորդը բերել է Ֆրանսիական Ռոշմոնդ ամրոցից և ավելացրել իր ամրոցին։ Աշտարակը ժամանակին պատկանել է ֆրանսիական թագուհի Մարիա-Անտուանետտային, բայց աշտարակի մուտքը փակ է և բացի դրանից ամրոցում կան շատ թաքնված միջանցքներ և դռներ, որոնք բացվում են դեպի Էզրա Վիքֆորդի թաքցրած սենյակները, որտեղ նա կարող էր պահած լինել անգին գանձեր։