Թադաո Յանայհարա ճապ.՝ 矢内原忠雄 | |
---|---|
Ծնվել է | 1893[1][2][3][…] Imabari, Էհիմե (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Մահացել է | 1961[1][2][3][…] կամ դեկտեմբերի 25, 1961[4] |
Գերեզման | Տամա գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Տոկիոյի համալսարան |
Անդամակցություն | Ճապոնական ակադեմիա |
Ալմա մատեր | Իրավունքի և քաղաքագիտության ավարտական դպրոց, Տոկիոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն[5] |
Պարգևներ | |
Tadao Yanaihara Վիքիպահեստում |
Թադաո Յանայհարա (矢内原 忠雄, 1893[1][2][3][…], Imabari, Էհիմե (պրեֆեկտուրա), Ճապոնիա - 1961[1][2][3][…] կամ դեկտեմբերի 25, 1961[4]), ճապոնացի տնտեսագետ, 1951-1957 թվականներին եղել է Տոկիոյի համալսարանի նախագահը։
Յանայհարան ծնվել է 1893 թվականի հունվարի 27-ին Ճապոնիայի Էհիմե պրեֆեկտուրայի Իմաբարի քաղաքում՝ բժիշկների ընտանիքում։ 1917 թվականին ավարտել Է Տոկիոյի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 1920 թվականին դարձել Է Տոկիոյի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ[6]։
1924 թվականին ամուսնացել է Քեյկո Հորիի հետ։ 1925 թվականին Յանայհարան դարձել է Խաղաղօվկիանոսյան հարաբերությունների ինստիտուտի անդամ՝ իր դասախոս Նիտոբե Ինաձոյի հրավերով։ 1930 թվականին նշանակվել Է Տոկիոյի համալսարանի գաղութային քաղաքականության ամբիոնի ղեկավար։ Համալսարանի աշխատակիցների ճնշման հետ կապված՝ 1937 թվականին ստիպված են եղել հրաժարական տալ և մինչև պատերազմի ավարտը դասավանդել համալսարանում։ 1945 թվականին վերսկսել է դասավանդումը Տոկիոյի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում, իսկ 1951-1957 թվականներին եղել Է Տոկիոյի համալսարանի նախագահը։ 1961 թվականի դեկտեմբերի 25-ին Յանայհարան մահացել է ստամոքսի քաղցկեղից[7].
Յանայհարան հավատացյալ քրիստոնյա էր, ունեցել է պացիֆիստական հայացքներ, դասախոսություններ է կարդացել համալսարանում աստվածաբանության վերաբերյալ[8], իր աշխատանքներում առանձնացրել է գաղութային քաղաքականության տեսակները[9]. մետրոպոլիտի կողմից գաղութների ազգային առանձնահատկությունների ճանաչման գործընթացը և գոյություն ունեցող մետրոպոլիտի համակարգում ասիմլյացիայի գործընթացը։
Յանայխարան պնդել է, որ ասիմլյացիայի գործընթացը հանգեցնում է մետրոպոլիայի քաղաքականության անկայունությանը, միջամտում է գաղութների լեզուներին և կրոնին՝ առաջացնելով սոցիալական կազմակերպության ապակայունացում, որի հետևանքով գաղութներում մշտապես տեղի էին ունենում ապստամբություններ[6], և նշել է, որ գաղութները զգալի եկամուտ չեն բերում մետրոպոլիայի համար, քանի որ կայուն քաղաքականության պահպանման համար մետրոպոլիայի ծախսերը զգալի են[6]։
Իր «Ֆորմոզան ճապոնական իմպերիալիզմի իշխանության ներքո» գրքում նշել է, որ Ճապոնիայի կողմից Թայվանը գաղութացնելու ժամանակ՝ 1895-1929 թվականներին, ագրարարային բարեփոխում է անցկացվել, որի ժամանակ հողը փոխանցվել է ճապոնացի տերերին, բայց այդ հողերն այդպես էլ չեն բնակեցվել Ճապոնիայից գյուղացիական ավելորդ զանգվածով, Թայվանի բնակիչների մշակույթն ու կյանքի կացությունը ձգվել են դեպի Չինաստան, այլ ոչ թե Ճապոնիա։ Այսպիսով, Թայվանի տնտեսական և կրթական ձուլման ծախսերն այդ պահին ապարդյուն են ծախսվել, ուստի հանդես է եկել որպես ճապոնական կայսրությունում հրեական բնակավայրերի կողմնակից՝ խրախուսելով հրեական փախստականների կողմից Մանջուրիայի բնակեցումը, հույս ունենալով, որ այդ տարածքներում կասիմիլյացվեն, աջակցելով ամերիկյան հրեական համայնքին, ինչպես նաև այդ տարածքում կապիտալ ներգրավելով։ Նա հայտարարել է, որ սիոնիստական շարժումը հրեաների իրավունքն է ստեղծել հրեական ազգային մշակույթի կենտրոն, և որ հրեաներն արժանի են, որպես ազգ, իրենց պետությանը[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադաո Յանայհարա» հոդվածին։ |
|