Հայաստանը թերզարգացած է թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականին ձեռնարկություններում առաջացել է 67,4 մլն տոննա թափոն՝ ներառյալ հանքարդյունաբերության թափոնները[1]։ Դա մեկ շնչի հաշվով կազմում է ավելի քան 20 տոննա։ Թափոնների ատլասի տվյալներով՝ Հայաստանը տարեկան արտադրում է 368618 տոննա կոշտ կենցաղային թափոններ կամ 119,8 կիլոգրամ (260 ֆունտ) մեկ շնչի հաշվով։
2018 թվականի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը փոփոխել է համապատասխան օրենսդրությունը՝ ուժեղացնելով պատասխանատվությունը թափոնների պատշաճ շրջանառության համար[2][3]։
Հայաստանում գոյություն ունի 60 աղբավայր և դրանցից ոչ մեկում չի տեսակավորվում, վերամշակվում կամ վերաօգտագործվում աղբը։ Փոխարենը, աղբը թափվում է աշխատանքային տարածքում, այնուհետև բուլդոզերով հարթեցվում է՝ ստեղծելով 300 սմ հաստությամբ հողաշերտ[4]։
Նուբարաշենի աղբավայրը, որը գտնվում է Երևանի ծայրամասում, Հայաստանի ամենամեծ աղբավայրն է։ Այնտեղ ընդունվում է Երևանում և շրջակայքում առաջացող գրեթե ողջ պինդ թափոնները, իսկ թափոնների ծավալը հասնում է տարեկան 400 հազար տոննայի[5][6]։ 1950-ականներից ի վեր ավելի քան 7,5 միլիոն տոննա կենցաղային աղբ է կուտակվել այդ տարածքում[4]։
Վերջին տարիներին հասարակական ակտիվիստների կողմից մի քանի փորձեր են եղել՝ անդրադառնալու թափոնների կառավարման խնդրին, օրինակ՝ Toprak Petq Chi (2016) կամ «պլաստիկ տոպրակի կարիք չկա» արշավը նպատակ ունի կիրառության մեջ դնել բազմակի օգտագործման պայուսակներ[7]։ Սկսել են ձևավորվել պլաստիկի, ապակու, թղթի և այլ տեսակի երկրորդական հումքի վերամշակման նախաձեռնություններ։ Այդպիսի ընկերություններից մեկը Ապագան է, որը նաև հայտնի է որպես Apaga Community CJSC[8], առաջարկում է աղբի և երկրորդական հումքի վճարովի փոխադրման ծառայություն։ Նմանատիպ ծառայություններ են գործում ավելի զարգացած երկրներում, չնայած այդ երկրներում թափոնների առանձին հավաքման ծրագրերը հովանավորվում են հարկատուների կողմից։
Apaga-ն հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց թափոնների համար և ցանկանում են մասնակցել ծրագրին, կամավոր վճարել փոխադրման ծառայության համար և ստանալ որոշակի արտոնություններ՝ անհատների համար զեղչերի, իսկ կազմակերպությունների համար բնապահպանական հասարակայնության հետ կապերի (PR) տեսքով։
2020 թվականի մայիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրը դեռ չի վերամշակում աղբը՝ դա կապելով ընկերություններին առաջարկած մեթոդի բնապահպանական տեսանկյունից խնդրահարույց լինելու հետ[9]։
Երևանի քաղաքապետարանը փորձել է լուծել բնապահպանական խնդիրները երկարաժամկետ զարգացման ծրագրի միջոցով, որը ներառում է երեք հիմնական փուլ՝
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թափոնների կառավարումը Հայաստանում կատեգորիայում։ |