Տեսակ | կինոնկար |
---|---|
Ժանր | դրամա |
Գործողության վայր | Թեհրան |
Ռեժիսոր | Ալի Սուզանդեհ[1] |
Սցենարիստ | Ալի Սուզանդեհ |
Պրոդյուսեր | Ալի Սամադի Ահադի և Antonin Svoboda? |
Երաժշտություն | Ali N. Aşkın? |
Օպերատոր | Մարտին Գշլախտ |
Խմբագիր | Անդրեա Մերտենս |
Երկիր | Գերմանիա և Ավստրիա |
Լեզու | պարսկերեն |
Ընկերություն | coop99? |
Դիստրիբյուտոր | Cirko Film[2] |
Տևողություն | 96 րոպե[3] |
Թվական | նոյեմբերի 16, 2017[4], մայիսի 20, 2017[1][5], դեկտեմբերի 1, 2017[6][7] և հոկտեմբերի 27, 2017[2] |
Բյուջե | 2 000 000 € |
Թեհրանյան տաբու (անգլ.՝ Tehran Taboo), գերմանա-ավստրիական անիմացիոն դրամատիկական ֆիլմ, Ալի Սուզանդեհի դեբյուտային խաղարկային ֆիլմը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի մայիսի 20-ին, Կաննի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ներկայացվել է «Քննադատության շաբաթ» մրցութային ծրագրին[8]։
Ֆիլմը պատմում է չորս երիտասարդ մարդկանց` երեք ազատամիտ կանանց ու մի երաժիշտ տղայի մասին, որոնց ճանապարհները խաչվում են արգելքներով լի Թեհրանում։
Ֆիլմ նկարահանելու գաղափարը ռեժիսոր Ալի Սուզանդեհը հղացել է Քյոլնի մետրոյում, երբ լսել է երկւ երիտասարդ իրանցիների խոսակցություն, որի ընթացքում նրանք քննարկել են իրենց սեռական կյանքը։ Նրանցից մեկը պատմում էր մի կնոջ մասին, որը Թեհրանի փողոցներում մարմնավաճառությամբ էր զբաղում` միևնույն ժամանակ դայակություն էր անում փոքրիկ որդուն։ Ես մտածեցի սրա մասին և սկսեցի սցենար գրել», բացատրել է Սուզանդեհը[9]։
Կինոնկարը նկարահանվել է Վիեննայում։ Ֆիլմը նախ նկարահանվել է կենդանի դերասաների մասնակցությամբ, այնուհետև համակարգչով վերամշակվել է ու վերածվել մուլտֆիլմի[9][10]։
«Թեհրանյան տաբու» ֆիլմը քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքների։ The Hollywood Reporter-ի մեկնաբան Դեբորա Յանգը Սուզանդեհի աշխատանքն անվանել է «համարձակ, սակայն նաև` ինչ-որ չափով խրատական դեբյուտ»։ «Բոլոր տեսարանները տեղի են ունենում Իրանում անձնական կյանքի հանդեպ կրոնական ու քաղաքական ճնշումների շուրջ... և չնայած ֆիլմի բաց մոտեցումը թարմացնում է, սակայն չափազանց ջերմեռանդության զգացումը չի լքում», գրում է Յանգը[8]։
Պարգևների և առաջադրումների ցանկ | |||||
---|---|---|---|---|---|
Կինոմրցանակ | Արարողության ամսաթիվ | Անվանակարգ | Առաջադրվող(ներ) | Արդյունք | Մեկն. |
Կաննի կինոփառատոն | 25 մայիսի, 2017 | The Nespresso Grand Prize | «Թեհրանյան տաբու» | Առաջադրում | [11][12] |
28 մայիսի, 2017 | «Ոսկե տեսախցիկ» | Առաջադրում | |||
Անիմացիոն կինոյի միջազգային փառատոն Անսիում | 17 հունիսի, 2017 | Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ | «Թեհրանյան տաբու» | Առաջադրում | [13] |
«Թեհրանյան տաբու» ֆիլմի համաշխարհային պրեմիերան «Tehran Taboo» միջազգային անվամբ կայացել է 2017 թվականի մայիսի 20-ին, Կաննի կինոփառատոնին։ Նախագիծը փառատոնի ողջ պատմության ընթացքում դարձել է առաջին մուլտֆիլմը, որը ցուցադրվել է «Քննադատության շաբաթվա» շրջանակներում։ Քանի որ ֆիլմը դեբյուտային էր, այն պայքարել է նաև «Ոսկե տեսախցիկ» մրցանակի համար[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեհրանյան տաբու» հոդվածին։ |
|