Թեմս | |
---|---|
![]() Թեմս գետը Սպրինգբենկ-Պարկում | |
Բնութագիր | |
Երկարություն | 273 |
Ավազանի մակերես | 5825 կմ² |
Ավազան | 5825 |
Ջրի ծախս | 52,9 |
Ջրահոսք | |
Գետաբերան | Սենտ-Կլեռ |
Գետաբերանի տեղակայում | Լայնթհաուս-Կով |
Բարձրություն | 173 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Medway Creek?, North Thames River?[1][2] և Middle Thames River? |
Ջրի մարմիններ | Lake Saint Clair? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Օնտարիո |
Ջրահավաք | Lake Saint Clair drainage basin? |
Թեմս (անգլ.՝ Thames River ), գետ Օնտարիո նահանգի (Կանադա) հարավ-արևմուտքում[3]։ Գետի երկարությունը կազմում 273 կմ, ավազանի մակերեսը՝ 5825 կմ²։ Միջին ջրի ծախսը մոտավորապես 52,9 մ³/վ։
1792 թվականին Վերին Կանադայի լեյտենանտ-հրամանատար Գրեյվս Սիմկոն անվանել է գետը ի պատիվ անգլիական Թեմզայի, այդ իսկ պատճառով գետի համար երբեմն նաև օգտագործվում է Թեմզա անունը։
2000 թվականին գետը ընդգրկվել է Կանադայի պահպանվող գետերի ցանկում[4]։
Գետն հիմնականում ունի երեք ճյուղ՝ Նորթ Թեմսը, Սաութ Թեմսը և Միդլ Թեմսը։ Սաութ Թեմսը հանդիսանում է Թեմս գետի գլխավոր ճյուղը և երբեմն այս ճյուղին ուղղակի անվանում են Թեմս։
Գետի հյուսիսային և հարավային ճյուղերը վերին հողքում հոսում են հովիտների ուղղությամբ[5]։ Այս երկու ճյուղերը միախառնվում են Լոնդոն քաղաքում։ Ստորին հոսքում գետը հոսում է ոչ խորը հովտով և ունի 1,2 մետր միջին խորություն։ Թափվում է Սենտ Կլեր լճի հարավարևելյան մասում[6]։
1813 թվականի հոկտեմբերի 5–ին Անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ այստեղ տեղի ունեցավ ճակատամարտ՝ անգլիացիների և նրանց դաշնակից հնդկացիների և ամերիկացի զինվորների միջև, զոհվեց հնդկացիների առաջնորդ Տեկումսեհը։
Գետի ավազանի տարածքում նկատվել են շուրջ երեսունվեց տեսակ կաթնասուններ, այդ թվում եղջերուներ, կոյոտներ և կուղբեր և շուրջ 157 տեսակի թռչուններ[7][8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեմս (գետ, թափվում է Սենտ Քլեր)» հոդվածին։ |
|