Թերեզա Քրիստինա

Թերեզա Քրիստինա
 
Կուսակցություն՝ Democrats?
Կրթություն՝ Federal University of Viçosa?
Մասնագիտություն՝ գյուղատնտեսական ինժեներ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 6, 1954(1954-07-06) (70 տարեկան)
Ծննդավայր Կամպու Գրանդի, Բրազիլիա
Քաղաքացիություն  Բրազիլիա
 
Կայք՝ terezacristinams.com.br

Թերեզա Քրիստինա Կորեա դա Կոստա Դիաս (պորտ.՝ Tereza Cristina Corrêa da Costa Dias, հուլիսի 6, 1954(1954-07-06), Կամպու Գրանդի, Բրազիլիա[1][1]), բրազիլացի կին քաղաքական գործիչ։ Դեմոկրատներ կուսակցության անդամ (DEM): Գյուղատնտեսության, անասնաբուծության և պարենային մատակարարման գործող նախարար (2019 թվականից)։ 2015-2019 թվականներին եղել է Ազգային կոնգրեսի պատգամավոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի հուլիսի 6-ին Մատու Գրոսու դու Սուլի նահանգի վարչական կենտրոնում՝ Կամպու Գրանդի քաղաքում Հայրը՝ Ֆերնանդո Աուգուստո Կորեա դա Կոստան (Fernando Augusto Correa da Costa) է, մայրը՝ Մարիա Մանուելիտա Ալվես դե Լիմա Կորեա դա Կոստան (Maria Manuelita Alves de Lima Correa da Costa)[1]։

Մինաս Ժերայս նահանգի Վիսկոզայի դաշնային համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ Մասնագիտությամբ ինժեներ է[1]։

2001-2003 թվականներին եղել է Մատու Գրոսու դու Սուլ գյուղատնտեսության ֆեդերացիայի (Federação da Agricultura e Pecuária de Mato Grosso do Sul — Famasul) և Մատու Գրոսու դու Սուլ սերմերի արտադրողների ասոցիացիայի տնօրեն (Associação dos Produtores de Sementes de Mato Grosso do Sul — Aprosul)։ 2003-2006 թվականներին՝ Մատու Գրոսու դու Սուլ սելեկցիոներների ասոցիացիայի տնօրեն (Associação dos Criadores de Mato Grosso do Sul — Acrissul)[1]։

2007-2014 թվականներին եղել է Մատու Գրոսու դու Սուլ նահանգի ագրարային զարգացման, արտադրության, արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության քարտուղար՝ Անդրե Պուչինելիի ղեկավարությամբ։ 2011-2014 թվականներին՝ հանքային ռեսուրսների կառավարման ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (Empresa de Gestão de Recursos Minerais-MS-MINERAL)[1]։

2014 թվականի հոկտեմբերի 5-ի համընդհանուր ընտրություններում Մատու Գրոսու դու Սուլ նահանգում ստացել է 75149 ձայն և Սոցիալիստական կուսակցությունից ընտրվել է Ազգային Կոնգրեսի պատգամավոր (PSB)[1]։ 2014 թվականի ապրիլի 16-ին 36 պատգամավորից ընտրվել է Սոցիալիստական կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավարի տեղակալ, իսկ 2017 թվականի փետրվարի 1-ից՝ ղեկավար[1]։ 2017 թվականի հոկտեմբերին լսել է սոցիալիստական կուսակցությունը, այն բանից հետո, երբ կուսակցությունն անցել է նախագահ Միշել Տեմերի ընդդիմությանը։ Դեկտեմբերին անդամագրվել Է դեմոկրատների (DEM) կուսակցությանը։ Նա հսկայական նվիրատվություններ է ստացել թունաքիմիկատների հետ կապված բիզնեսից։ 2018 թվականին գլխավորել է հատուկ կոմիտեն, որը հավանություն է տվել թունաքիմիկատների օգտագործման սահմանափակումների վերացման օրինագծին[2]։ Թերեզա Քրիստինան պնդում էր, որ նոր թունաքիմիկատների թողարկումը օգուտ կբերի շրջակա միջավայրին, քանի որ դրանք «հավանաբար ավելի արդյունավետ կլինեն և, հետևաբար, կօգտագործվեն փոքր քանակությամբ»[3]։ Թունաքիմիկատների օգտագործմանն աջակցելու համար շրջակա միջավայրի պաշտպանները Թերեզա Քրիստինային անվանել են «թունավոր մուսա»[4] (Սառա Լ․ Կրոսբիի «Թունավոր մուսա» հայտնի գրքի նմանությամբ[5])[6]։ Ի տարբերություն իր գործընկերների մեծամասնության, նա միշտ կոռեկտ է արտահայտություններում և ոչ մեկին չի վիրավորում, ուստի կառավարությունում նմանվում է «սպիտակ ագռավ»-ի (լատ. rara avis)[7]։

2018 թվականի նոյեմբերի 7-ին հայտարարվել է, որ Թերեզա Քրիստինան Բոլսոնարուի աշխատասենյակում կստանա գյուղատնտեսության, անասնաբուծության և պարենային մատակարարման նախարարի պաշտոնը՝ նախագահ Ժաիր Բոլսոնարուի գլխավորությամբ։ Պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 1-ին[1]։ Փոխարինել է Բլեյրո Մագգիին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Tereza Cristina. Biografia» (պորտուգալերեն). Câmara dos Deputados. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  2. Лопез, Антон (2020 թ․ փետրվարի 28). «В Бразилии массово вымирают пчелы». Fertilizer Daily. «Диджитал Три». Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  3. Медведева, Анна (2020 թ․ հունվարի 27). «В большую пестицидную стратегию Бразилии намерены вмешаться экологи». AgroXXI.ru. «Издательство Листерра». Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Tereza Cristina, la « Mme déforestation » de Jair Bolsonaro». Le Mond (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  5. SARA L. CROSBY. «Poisonous Muse: The Female Poisoner and the Framing of Popular Authorship in Jacksonian America». jstor.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  6. «Горящие «легкие планеты»: чем грозят человечеству лесные пожары в Амазонии». RTVI. 2019 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  7. «Tereza Cristina: The "Poison muse"». Climate Tracker (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Քրիստինա» հոդվածին։