Թերթ.am | |
---|---|
tert.am | |
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն, ռուսերեն և անգլերեն |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
«Թերթ.ամ», առցանց տաբլոիդային լրատվական կայք, որը տրամադրում է նորություններ Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Ի սկզբանե հասանելի է եղել 3 լեզուներով՝ հայերեն (հիմնական), ռուսերեն և անգլերեն։ Ներկայումս կանոնավոր թարմացվում է միայն կայքի հայերեն բաժինը։
Թերթ.ամ լրատվական կայքում նորությունները դասակարգված են հետևյալ բաժիններով.[1]
2014 թ. փետրվարի դրությամբ կայքն ունի օրական մոտ 150 000 այցելու[2], Հայաստանում այցելությունների թվով 13-րդ կայքն է[3]։
Միացել է «Պանարմենիան» մեդիա գրուպին[4]։ 2015 թ․ հոկտեմբերից կայքը գործարկում է Tert.am Medicine և Tert.am Life (ժամանց) էջերը։ 2019թ. միացել է «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ին։ Ընկերության լուծարումից հետո 2022 թ. մարտից գործում է որպես առանձին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)։
2023 թ. հունվարի դրությամբ կայքն ունի 9 աշխատակից[5]։