Գյուղ | ||
---|---|---|
Թիմար | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Կիմար, Տիմար | |
Ազգային կազմ | թուրքեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թիմար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Հասանկալա քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, Արաքսի ավազանի գետակներից մեկի ափին։
Տարածքը լեռնային էր։
1877-1878 թվականներին ուներ 12, իսկ 1920-ական թվականներին՝ 30 տուն թուրք բնակիչ[2]։