Թոմ Սոյեր՝ խուզարկու անգլ.՝ "Tom Sawyer, Detective" | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | միստիկական գրականություն և մանկական վեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Մարկ Տվեն |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Harper |
Հրատարակվել է | 1896 |
Շարք | Թոմ Սոյեր |
Նախորդ | Pudd'nhead Wilson? |
Հաջորդ | Personal Recollections of Joan of Arc? |
Tom Sawyer, Detective |
Թոմ Սոյեր՝ խուզարկու (անգլ.՝ Tom Sawyer, Detective), Մարկ Տվենի արկածային վիպակը, որը գրվել է 1896 թվականին, Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածների շարունակությունն է։
Իրական իրադարձությունների գրական մշակումը, որը տեղի է ունեցել մի քանի տասնամյակ շուտ (գրելու ժամանակ) Շվեդիայում։ Թոմ Սոյերը և նրա ընկեր Հաքլբերի Ֆինն օգնում են հետաքննել խճճված հանցագործությունը՝ ադամանդների գողությունն ու սպանությունը, ինչի համար Նրանք ստիպված են Միսսուրիից մեկնել Արկանզաս
Պատմությունը պատմում է Հաք Ֆինը։
1909 թվականին դանիացի դպրոցական ուսուցիչ Վալդեմար Թորեսը «Maaneds» ամսագրում հրապարակել է գրություն, որում պնդում է, որ Տվենը պատմվածքի սյուժեն փոխառել է Սթեն Բլիխերի «Վիկարիոսը Ուեյլբլից» պատմությունից։
Քանի որ այս պատմությունը դանիերենից միայն գերմաներեն է թարգմանվել, այլ ոչ թե անգլերեն, Մարկ Տվենի քարտուղարը գրեց Թորեսենին պատասխանել է. «Պարոն Քլեմենսը (Մարկ Տվեն) դանիերենին չի տիրապետում, իսկ գերմաներենին մակերեսորեն է ծանոթ։ Հետևաբար, նա չի կարդացել այն գիրքը, որի մասին խոսում եք, և չի տեսել նրա թարգմանությունները։ «Թոմ Սոյերը՝ խուզարկու»-ի սյուժեն ամբողջությամբ հորինել է պարոն Քլեմենսը, որը երբեք գրագողություն չէր»[2]։
Ինքը՝ Տվենըը, այս առիթով ասել է, որ իր ստեղծագործության հիմք է ընդունել հին ստեղծագործություն՝ Շվեդիայի հանցավոր ժամանակագրությունից, գործողությունները տեղափոխել է Ամերիկա և ավելացրել է մի քանի աննշան մանրամասներ[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Սոյեր՝ խուզարկու» հոդվածին։ |
|