Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս անգլ.՝ Tom and Jerry Meet Sherlock Holmes | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ և Tom and Jerry film? |
Ժանր | կինոկատակերգություն, քրոսովեր, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և դետեկտիվ ֆիլմ |
Հիմնված է | Թոմն ու Ջերին |
Շարքի մասն է | list of Tom and Jerry feature films? |
Ռեժիսոր | Սփայկ Բրանդտ Ջեֆ Սյերժի |
Սցենարիստ | Յորլ Քրես |
Հնչյունավորում | Մալքոլմ ՄակԴաուել, Մայքլ Յորք, Ջոն Ռիս-Դևիս, Գրեյ Դելայլ, Ջեֆ Բերգման, Ֆիլ Լամար, Գրեգ Էլլիս, Ջես Հեմել, Ռիչարդ Մակգոնագլ, Քեթ Սյուսի, Թոմաս Քեննի, Բիլի Ուեսթ և Ջո Ալասքի |
Գործադիր պրոդյուսեր | Սեմ Ռեջիստթեր |
Բեմադրող նկարիչ | Բիլլի Ուեսթ Ջո Ալասկի Մայքլ Յորք Ջոն Ռիվ-Դևիս |
Երաժշտություն | Մայքլ Տավերա |
Հնչյունային օպերատոր | Միխայել Ստավերա |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Turner Entertainment և Warner Bros. Animation |
Դիստրիբյուտոր | Warner Premiere և Նեթֆլիքս |
Տևողություն | 50 րոպե |
Շարք | list of Tom and Jerry feature films? |
Պրիկվել | Թոմ և Ջերի։ Մարդուկ-ջարդուկի պատմություն |
Սիկվել | Tom and Jerry and the Wizard of Oz? |
Թվական | 2010 |
Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս (անգլ.՝ Tom and Jerry Meet Sherlock Holmes), ամերիկյան կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ[1], որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 24-ին[2]։ Ֆիլմը համարվում է Սփայկ Բրանդտի և Ջեֆ Սյերժի ռեժիսորական աշխատանքը։
Իրադարձությունները տեղի էին ունենում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում[3]։ Հայտնի ամերիկացի ոստիկանական հետախույզ Շերլոկ Հոլմսը և նրա գործակիցները Լոնդոնում որոնում էին ոսկի գողացած հանցագործին։
Այդ պահին նրանց ոտքերի վրայով անցնում են միմյանց հետ բանավիճող Թոմը և Ջերին։ Նրանք հանկարծակի լսում են այդ լուրի մասին և որոշում են օգնել ոստիկանին։
Հանկարծ ոստիկանները հայտնաբերում են մի անգլիացի երգչուհու՝ ով կարող էր լինել գողության թեկնածու։ Որոշ ժամանակ անց Մեծ Բրիտանիայի դատարանը այդ երգչուհուն ճանաչում է մեղավոր, սակայն Շերլոկ Հոլմսը դեռ հաստատակամ չէր այդ որոշման մեջ։
Թոմը, Ջերին, Տաֆֆան և այլ կենդանիներ համախմբվում են իրական հանցագործին գտնելու համար։ Որոշ ժամանակ անց Ջերիի ջանքերի շնորհիվ կենդանիների խումբը բացահայտում է, որ գողությունը կատարել է պրոֆեսոր Մորիարտին[4], որն մշտապես եղել է Շերլոկ Հոլմսի հակառակորդը և ուզեցել է սպանել նրան։ Նենգ գիտնականը հերթով առևանգում է իր գաղտնիքը բացահայտած կենդանիներին։
Վերջում մնում է միայն Թոմ կատուն։ Թոմը թակարդի միջոցով բռնում է պրոֆեսորին, և նույն պահին սենյակ են մտնում Շերլոկ Հոլմսը և իր աշխատակիցները։ Դրանք ձերբակալում են հանցագործին։ Ի վերջո, Թոմը փրկում է բոլորին...
|
|