Գյուղ | ||
---|---|---|
Թորդան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Թորթան, Թորտան, Տորդան, Տորտան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թորդան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Հասանկալա քաղաքից 12 կմ հարավ-արևելք, Արաքս գետի ավազանի գետակներից մեկի ափին։
Տարածքը հարթավայրային էր։
Գյուղի մասին առաջին հիշատակությունը վերաբերվում է 1650 թվականին։ Տեղի հայ բնակչությունը կոտորվեց կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1877-1878 թվականներին ուներ 40 տուն հայ և 20 տուն թուրք, XIX դարի վերջին ուներ 100 տուն խառը բնակիչ։ Գյուղի բնակիչների մի մասը գաղթել և բնակություն է հաստատել Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղում։
Թորդանն ուներ Ս. Գրիգոր անունով եկեղեցի և ընդարձակ գերեզմանատուն[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 205)։ |