Թորթումի ջրվեժ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | ![]() |
Մասն է | Թորթում |
Հարաբերական բարձրություն | 48 մետր |
Լայնություն | 22 մետր |
Թորթումի ջրվեժ (թուրքերեն՝ Tortum Şelalesi), խոշոր ջրվեժ Հայկական լեռնաշխարհում, գտնվում է Թուրքիայում[1]։
Թորթումի ջրվեժը գտնվում է Էրզրումի մարզի Թորթումի շրջանում՝ Էրզրում քաղաքից 105 կմ հյուսիս[2]։
1960 թվականին Թորթում գետի վրա կառուցում են համանուն ջրամբար և ջրաէլեկտրակայան։ Պատնեշի կառուցումից հետո ջրվեժի ջրերը սնվում են ջրամբարից։ Հիմնականում մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում է առատորեն գործում, երբ ջրամբարում ջրի մակարդակը բարձր է։ Տարվա մնացյալ եղանակներին ջրվեժը հիմնականում բարակում, ցամաքում կամ չի գործում։
Ջրվեժի լայնությունը 21 մետր[3] է, իսկ բարձրությունը՝ 48 մետր։
Թուրքիայում այս ջրվեժը և հարակից գեղատեսիլ վայրերը լայն ճանաչում ունի և զբոսաշրջիկների մեծ հոսք կա այստեղ[4]։ Ստեղծվել են աստիճաններ և դիտահարթակներ տուրիստների համար[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորթումի ջրվեժ» հոդվածին։ |
|