Թորի Հասք | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 7, 2002[1] (21 տարեկան) |
Ծննդավայր՝ | Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ |
Թորի Հասք (անգլ.՝ Torri Huske, դեկտեմբերի 7, 2002[1], Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի լողորդուհի։ Օլիմպիական չեմպիոն և 2020 ու 2024 թվականների խաղերի եռակի արծաթե մեդալակիր, 2022 թվականի աշխարհի չեմպիոն։
Հասքը ծնվել է 2002 թվականի դեկտեմբերի 7-ին Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում[2]։ Մայրը Չինաստանից ԱՄՆ է գաղթել 1991 թվականին։ Նրա հայրը Ջիմ Հասքն է։ Թորիի մայրը նրան լողի էր տարել, երբ նա փոքր աղջիկ էր: Յոթ տարեկանում Թորին արդեն ավելի արագ էր լողում, քան մայրը։ Նա գրավել է Արլինգտոնի ջրային ակումբի պրոֆեսիոնալ մարզիչ Էվան Սթայլզի ուշադրությունը իր արագությամբ և այն փաստով, որ հագնում էր հիդրոկոստյում, քանի որ չէր դիմանում սառը ջրին[3]:
Լողը Հասքի սիրելի մարզաձևը չէր, բայց նա հանգել էր այն եզրակացության, որ իր արդյունքները բարելավվում են մարզվելուն ավելի շատ ժամանակ հատկացնելու շնորհիվ: Սթայլզն ասել է, որ Հասքն իր ամենաաշխատասեր սաներից էր, որը չէր խուսափում ծանր մարզումներից[4]։
Նա սովորել և լողով է զբաղվել Արլինգթոն շրջանի Յորքթաուն ավագ դպրոցում:
Դպրոցն ավարտելուց հետո նա որոշել է սովորել Սթենֆորդի համալսարանում[4]։
Նա հաջողակ կարիերա է ստեղծել դեռահաս տարիքում՝ 2019 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճելով հինգ ոսկե և մեկ արծաթե մեդալ։ 2019 թվականին նա զբաղեցրեց չորրորդ տեղը Ամերիկայում։
2021 թվականին Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում կայացած ԱՄՆ օլիմպիական խաղերում նա սահմանեց ամերիկյան նոր ռեկորդ՝ 55,78 100 մետր բաթերֆլայի կիսաեզրափակչում։ Հաջորդ օրը՝ հունիսի 14-ին, նա կրկին ամերիկյան նոր ռեկորդ սահմանեց՝ 55,66 100 մետր բաթերֆլայի եզրափակիչում, իսկ արդյունքը պատմության մեջ երրորդն էր։ Հասքն տեղ է գրավել 2020 թվականի ԱՄՆ օլիմպիական թիմում։
2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի երրորդ օրը Ճապոնիայում՝ Տոկիոյում 100 մետր բատերֆլայի եզրափակիչում Հասքն զբաղեցրեց չորրորդ տեղը՝ հարյուրերորդական վայրկյանով զիջելով բրոնզե մեդալակիր ավստրալացի Էմմա ՄակՔյոնին[5]: Լողի մրցումների իններորդ և վերջին օրը նա մրցեց 4x100 մետր խառըհամակցված լողամրցումի եզրափակիչում թիմակիցներ Ռեգան Սմիթի, Լիդիա Ջոյքոբի և Էբի Վեյցեյլի հետ։ ԱՄՆ-ի թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ 3:51,73 ժամանակով՝ ընդամենը 0,13 վայրկյան զիջելով Ավստրալիայի թիմին: Հասքը արժանացել է արծաթե մեդալի[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորի Հասք» հոդվածին։ |
|