Գյուղ | ||
---|---|---|
Թոփալ Չավուշ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դերջանի գավառակ | |
Այլ անվանումներ | Թոփալ Չաուշ, Թոփալ Չավուշ, Թոփիլ-չաուտ, Տոպալ Չաուշ, Տոպիլ Չաուտ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թոփալ Չավուշ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։ Գտնվում էր Մամախաթուն քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք, Եփրատ գետի փախ կողմում, նրա վտակներից մեկի ափին՝ ձորամիջում։
1895 թվականին թուրքերը հարձակվել են հայերի վրա։ Հայերի մեծ մասը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գազանաբար կոտորվել է Կամախի կիրճում։
1880 թվականներին ուներ 299 խառը, իսկ 1909 թվականին՝ 35 տուն հայ և 150 տուն թուրք բնակիչ։
Հայերի հիմնական զբաղմունքը հողագործությունն ու մեղվաբուծությունն էր։ Գյուղն հայտնի էր իր ընտիր մեղրով։
Թոփալ Չավուշն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի։
Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 212)։ |